>

Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աննախադեպ աճել է:  ՀՀ Վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, ըստ որի՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 20 267, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2369-ով ավելին է: 2017թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 17 898 հանցագործության դեպք:

Իհարկե, այս վտանգավոր միտումը կարող ենք բացատրել մի քանի հանգամանքերով։ Ամենապոպուլյար թիրախն, անշուշտ, ոստիկանությունն է, սակայն կարծում ենք՝ խնդիրն ավելի գլոբալ է ու չի կարող լուծվել, եթե, ասենք՝ պաշտոնանկ արվեն երկրի ոստիկանապետը կամ ոլորտի այլ պատասխանատուներ։




Քոչարյանի զոհերը

Հեղափոխությունը վերացրել է նախկին քրեաօլիգարխիկ համակարգը, սակայն մեծ հաշվով՝ չի լուծել նոր, ավելի արդյունավետ համակարգի ձևավորման խնդիր, ինչն ուղղակիորեն անդրադարձել է պետական ինստիտուտների ֆունկցիոնալ արդյունավետության վրա։ Այլ խոսքով՝ իշխանության գործունեության արդյունավետությունը վտանգված է, ինչը հատկապես հետհեղափոխական իրավիճակներում բերում է քաոտիկ որոշակի երևույթների՝ հանցագործությունների շեշտակի աճով։





Եթե Վարդերի հեղափոխությունից հետո Միխեիլ Սաակաշվիլին կարողացավ իրականացնել արդյունավետ բարեփոխումներ՝ ստեղծելով նոր որակի պետություն ու կապիտալիզացնելով հեղափոխության արդյունքերը, ապա ուկրաինական երկու հեղափոխություններից հետո այդ երկրում աճեց հանցագործությունների թիվը, ինչն, ի վերջո, հանգեցրեց նրան, որ նախահեղափոխական կոռուպցիոն համակարգը փոխարինվեց հետհեղափոխական կոռուպցիոն համակարգով։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա խուսափել այս վտանգավոր ճանապարհից, որովհետև դա կարող է նորից ապատիկ տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում՝ խթանելով արտագաղթը ու նոր մարտահրավերներ ծնելով Հայաստանի անվտանգության համար։

Սակայն պաշտոնական վիճակագրության որոշ տվյալներ կարող են հարուցել անգամ հեղափախության չարակամների զարմանքը։


Հատկապես մեծ աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում: Գրանցվել է 445 դեպք՝ 335-ով ավելի, քան նախորդ տարի:

Շուրջ 424 դեպքով ավելացել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ 2017թ. արձանագրված 135 դեպքի համեմատ, 2018թ. 333 դեպքով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը, ընդհանուրը՝ 468 դեպք:



Այս թվերն արդեն խոսում են ոչ միայն այն մասին, որ Հայաստանը դեռևս չի ադապտացվել հետհեղափոխական իրողություններին, ինչն անդրադառնում է պետական ինստիտուտների ֆունկցիոնալության արդյունավետության վրա, այլ ուղղակիորեն հակադրվում են հեղափոխության համատեքստին, օրակարգին, հակակոռուպցիոն բնութին։

Ստացվում է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիոն երևույթները Հայաստանում ոչ միայն չեն պակասել, այլ շեշտակիորեն ավելացել են։ Սա մի կողմից՝ խոսում է այն մասին, որ Հայաստանում այնքան էլ արդյունավետ պայքար չի տարվում կոռուպցիայի, թալանի դեմ ու հին համակարգը դեռ չի նահանջել, մյուս կողմից՝ դարձյալ բախվում ենք այն իրականության հետ, որ հեղափոխության թիմի կադրային ռեզերվն աղքատիկ է, ինչի հետևանքով շատ են կամայական կադրային նշանակումները։ Անշուշտ, կարևոր է նաև հասկանալը, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարելի նույնացնել աղմկոտ ձերբակալությունների հետ, իսկ հետհեղափոխական Հայաստանում առայժմ բացակայում են համակարգային ի

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->