>

Մոսկվաբնակ Կրիստինա Գևորգյանը, որը նախատեսում էր ամանորյա տոներն ընկերների հետ նշել Ադրբեջանում, պատմել է, թե ինչպես Բաքվի օդանավակայանում հայկական ազգանվան պատճառով իրեն թույլ չեն տվել մտնել երկիր:


Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, աղջկա խոսքով՝ տոմս գնելիս և Բաքվում բնակարան ամրագրելիս իրեն ոչ ոք չի զգուշացրել հնարավոր հետևանքների մասին: Պաշտոնական տեղեկություն այն մասին, որ հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացուն չեն կարող թողնել Ադրբեջան, նա այդպես էլ չի գտել համացանցում, իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը չի պատասխանել նրա հարցմանը:








Քոչարյանի զոհերը

«Բաքվի անձնագրային հսկողության կետում ինձ խնդրեցին պատասխանել մի քանի հարցի: Արդյունքում մեկ ու կես ժամ ինձանից տեղեկություն էին փորձում ստանալ իմ ծագման, ծնողներիս ծագման, նրանց ծննդյան ամսաթվի մասին, մեր տան հասցեն, իմ կրթության, աշխատանքի մասին», — նշել է Կրիստինան իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Կրիստինան պատմել է նաև իր և հայկական ազգանվամբ այլ ուղևորների նկատմամբ օդանավակայանի աշխատակիցների անմարդկային վերաբերմունքի մասին։


Նրա խոսքով՝ որոշ աշխատակիցներ սպառնում էին հաշվերհարդար տեսնել, եթե ուղևորները նկարահանեն իրենց հեռախոսով:



Օդանավակայանում նա ստիպված է եղել 11 ժամ սպասել, ինչից հետո նրան հետ են ուղարկել Մոսկվա իր իսկ հաշվին գնված տոմսով:

Աղբյուր՝ Tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->