>

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կերպարանափոխված Ձմեռ Պապու հագուստներով, այցելեցին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները տանիքից հատուկ ճոպաններով, նվերներով բարձված պարկերով ծեծում էին պատուհանները և նորածինների մայրերին փոխանցում իրենց միջոցներով և իրենց կողմից գնված նվերներ:




Քոչարյանի զոհերը





Ծնողները անակնկալի են եկել, իսկ երեխաներն էլ ժպիտով էին դիմավորում փրկարար Ձմեռ պապիկներին:


Հիվանդանոցի ղեկավար կազմը իրենց շնորհակալությունն էին հայտնում փրկարար Ձմեռ պապիկներին, ասելով, որ նման դեպք հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ է, երբ մանկահասակների մայրերը Ձմեռ պապիկներից իրենց նվերներն են ստանում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարար Ջմեռ պապիների անգվտանգությունը տեղում վերահսկում էին կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը, թիվ 15 ջոկատի հրամանատր Սերգեյ Բիձյանը:



Երեխաների մայրերն էլ, տեսնելով Ջմեռ պապիկներին, բոլորին դիմում էին «պատկեր»-ով:

Արդեն հիվանդանոցի բակում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը շամպայնով բարի ծառայություն մաղթեց փրկարարներին ու սահմանն անառիկ պահող հայ զինվորներին, ցանկացավ բարի ծառայություն և նշեց Մեծն Սևակի հայտնի խոսքը.

«Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->