>

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:




Քոչարյանի զոհերը

Ավանդույթի համաձայն, «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:





Լեւոն Տեր-Պետրոսյան ՀՀ առաջին նախագահ (աքաղաղ) – Հողե խոզի տարին ՀՀ առաջին նախագահի համար քաղաքական կարիերայի իմաստով այնքան էլ խոստումնալից չէ, քանի որ տարեց տարի նրա քաղաքական նկրտումները պարպվում են կուլիսային հանդիպումներով: Իհարկե, 2019-ին եւս բարձրագույն ղեկավարության հետ թեյախմությունների ավանդույթը կպահպանվի, բայց արդեն կալանքներ չեն հետեւի այդ հանդիպումներին:


Աշխատեք մաքրել ձեր շրջապատը, քանի որ խուլ դժգոհություն է հասունանում ձեր կողմնակիցների միջեւ: Անձի պաշտամունքը շարունակում է մնալ ձեր թիմի գլխավոր արժեքը, սակայն ժամանակ առ ժամանակ երիտասարդների ամբարտավան քննադատությունները մի օր ձեզ հունից կհանեն:



Կողմնակիցների փոքրացող թիվը, իհարկե, ձեզ չի մտահոգում, բայց առաջիկա 5 տարիների պլաններ կազմելիս աշխատեք չհենվել այն մարդկանց վրա, որոնք կերդվեն ձեր անունով: Տարին դարձյալ բարենպաստ կլինի այգեգործության համար: Աստղերը հուշում են շեշտադրում անել ծիրանի բերքի վրա:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->