>

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում:




Քոչարյանի զոհերը

Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:





Ավանդույթի համաձայն, «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:


Մանվել Գրիգորյան ԵԿՄ նախկին նախագահ (կապիկ) – Շան տարին այս համաստեղության տակ ծնվածների համար հաջողակներից չէր: Իհարկե, տարվա առաջին կեսում հաջողություններ արձանագրվեցին. հիվանդության, ցավերի հաղթահարում, թիմի ամրացում և ֆինանսական կայունության պահպանում, ավելացում: Բայց տարվա երկրորդ կեսից հետո ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ. փառասիրությունն ու ագահությունը կործանեցին ձեզ:



2019-ը ձեր համար կլինի կորուստների նվազագույն չափով վերականգնման տարի: Բայց այլեւս նախկին ինքնավստահությունն ու կենսակերպը չեն կարող վերադարձվել: Հուսահատությունն ու վատատեսությունը կշարունակեն իշխել նաեւ 2019-ին: Ստիպված եք լինելու շատ հարցերի պատասխանել, բայց աստղերը հուշում են լինել առավելագույնս ազնիվ, քանի որ ձեր դեպքում այլեւս ելք չկա ու ամենակարեւորը՝ հետեւեք առողջության պահպանմանը: 2019-ի ձեր գլխավոր զբաղմունքը լինելու է ապաշխարանքը:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->