loading...

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ նոր գնումներ չկատարեն, որպեսզի մենք նորից փաստի առաջ չկանգնենք». Հակոբ Արշակյան

Կառավարությունը տեղային լուծում է տվել՝ թույլատրելով սահմանին կուտակված աջ ղեկով շուրջ 800 մեքենաների ներմուծումը Հայաստան:

loading...


Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ մեքենաների կոնկրետ թիվը իրենց հայտնել են միայն դեկտեմբերին:

«Դա թույլ տվեց նաև, որ մեր տնտեսվարողների գումարների վատնում տեղի չունենա»,- ասաց նա:

Հ.Արշակյանի խոսքով՝ օրենքով հստակ սահմանափակումներ կլինեն, որ այդ ծավալները չգերազանցվեն:

«Ինչպես արգելված էր աջ ղեկով մեքենաների ներկրումը, այնպես էլ արգելված մնում է: Այդ օրենքի փոփոխության նախագիծն ընդամենը թույլ է տալիս սահմանին կուտակված մեքենաները ներս գան:

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ նոր գնումներ չկատարեն, որպեսզի մենք նորից փաստի առաջ չկանգնենք»,- հայտարարեց նա:

loading...

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...