>

Ես իմ երեխաներին սովորեցնում եմ էթիկետի կանոնները, որովհետև կարծում եմ, որ դաստիարակված մարդը աչքի է ընկնում նաև այդ կանոնների իմացությամբ և դրանք պահպանելով:

Սեղանի շուրջ նախ պետք է հրավիրել կանանց, այնուհետև տղամարդկանց:

Եթե ճաշի եք հրավիրված, ապա ուշանալ չի կարելի:




Քոչարյանի զոհերը

Շաքարավազը կամ շաքարը մատուցվում է շաքարամանով գդալի հետ միասին:





Սեղանի շուրջ պետք է նստել թեթևակի դեպի առաջ թեքված: Աթոռի ծայրին կամ մի եզրին նստել չի կարելի:

Կարագը պետք է կտրել և դնել փսեի մեջ, այնուհետև  քսել  հացի այն կտորի վրա, որը պատրաստվում եք ուտել:

Ձմերուկը պետք է ուտել պատառաքաղի և դանակի օգնությամբ, դանակի օգնությամբ նաև հեռացնելով կորիզները:


Արդեն օգտագործված պատառաքաղը, գդալը, դանակը չի կարելի դնել  սփռոցի վրա, այլ ափսեի մեջ, անկախ նրանից այն դեռ օգտագործելու եք թե ոչ:

Ուտելիքի մնացորդը ատամերի արանքից  պետք  է մաքրել ատամի չոփիկի օգնությամբ սակայն ոչ սեղանի շուրջ, այլ զուգարանում:



Գինով գավաթը պետք է բռնել երեք մատներով գավաթի ոտիիկից: Նախ մատների հետքը չի մնա գավաթի վրա,  և հետո  գինու համը և ջերմաստիճանը չեն փոխվի ձեռքերի տաքությունից:

Մրգերի և հատապտուղների կորիզները  պետք է նել գդալի վրա, այնուհետև՝ ափսեի մեջ:

Դանակ չի օգտագործվում սպագետի, ծովամթերք, ձուկ,  ժելե և պուդինգ  ուտելիս:

Հացը կծելով չեն ուտում, այլ բաժանում են փոքրիկ կտորների և ուտում փոքրիկ կտորներով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->