>

Եթե մինչև այս պահը, դուք ձեզ վատ էինք զգում, որ երբեմն առավոտյան չէիք հասցնում  ծածկել անկողինը,  ապա այժմ իմանալով, թե որքան ճիշտ եք վարվում խորը շունչ կքաշեք:

Դա նշանակում է, որ ձեր անկողինը մաքուր է և դուք ավելի առողջ եք, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առավոտյան անկողնուց վեր կենալուց հետո անմիջապես ծածկում են անկողինը:




Քոչարյանի զոհերը

Պարզվում է, որ այդպիսով դուք թույլ չեք  տալի փոշու տզերին բազմանալ, այսինքն դուք չծածկելով անկողինը նվազեցնում եք դրանց քանակը:





Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր անկողնու մեջ  բնակվում է շուրջ 1,5 միլիոն  միկրոսկոպիկ տիզ, որոնք սնվում են մեր մաշկի մահացած բջիջներով:

Նրանք այնքան փոքր են, որ անզեն աչքով նրանց հնարավոր չէ տեսնել:  և այնուամենայնիվ նրանք բնակվում են անկողնու մեջ առաջացնելով ալերգիա «փոշու նկատմամբ» և նույնիսկ այլ հիվանդություններ, օրինակ, կարող են ասթմա առաջացնել:


Առավոտյան  շատ արագ չծածկելով անկողինը դուք ոչնչացնում եք դրանց զգալի մասը,  քանի որ նրանք տանել չեն կարողանում մաքուր օդը և արևի լույսը: Թարմ օդը թունավոր է նրանց համար:



Տզերը բազմանում են խոնավ միջավայրում,  քնած ժամանակ դուք  քրտնում եք և առավոտյան անմիջապես ծածկելով քրտինքից խոնավացած  անկողինը, նպաստում եք նրանց  բազմացմանը:

Անկողինը պետք է բաց թողնել որքան հնարավոր է շատ և օդափոխել սենյակը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->