>

Հրաչ Մուրադյանի անձնական կյանքը նորից հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ թեման կրկին արծարծվել է «Կիսաբաց լուսամուտների» երեկվա թողարկման ժամանակ։ Հրաչը եթերում հայտարարել է, որ ընտանիք է կազմել։ Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց է տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին։




Քոչարյանի զոհերը

«Կիսաբաց լուսամուտների» հերոսի հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս ասում է, որ ընտանիք էր կազմում` հաշվի առնելով իր տարիքը, 35-ամյա Հրաչն ասում է.





«Ես էլ, անկեղծ ասած, ընտանիք կազմելուց միայն տարիքիս վրա էի ուշադրություն դարձնում»։ Հետո նա իր խոսքը վերահաստատում է` շեշտելով, որ դա պաշտոնական հայտարարություն է։ Երբ զրուցակիցն ասում է, որ, ի վերջո, ընտանիք կազմեց, Հրաչն արձագանքում է. «Ես էլ։ Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։

Չնայած հեռուստատեսությամբ այս մասին հայտարարելուն` Հրաչը նախընտրում է այս պահին զերծ մնալ թեմայի մասին մեկնաբանություն տալուց։ Այնուամենայնիվ, հունվարի 14–ին Հրաչը Tert.am Life–ի հետ զրույցում ասել էր. «Ցանկալի փեսացուների շարքը լքելու բոլոր շանսերն առկա են։)»։




Tert.am Life–ի ընթերցողները նկատել էին, որ նրա ընտրյալը կարող է լինել ամերիկաբնակ պրոդյուսեր Անաշե Խոդավերդին, որը Հրաչի վաղեմի ընկերն է և վերջին շրջանում սկսել է սիրառատ գրառումներ կցել հաղորդավարի հետ լուսանկարներին։

Անաշեի ով լինելու մասին հարցին պատասխանել Հրաչը խուսափել էր, թույլ տալով, որ լսարանն անի իր ենթադրությունները։

Աղբյուր՝ Tert.am Life

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->