>

Մի քանի օր առաջ  աղջկաս դասարանում ծնողական ժողով էր: Ես աշխատանքից հետո  գնացի մի քանի րոպե ուշացումով:  Ներս մտա, քննարկվում էին ընթացիկ հարցեր:

Դասվարը խոսում էր երեխաների առաջադիմության, կարգապահության մասին: Քննարկվում էին  մի շարք հարցեր կապված դասագրքերին խնամքով վերաբերվելու հետ: Դասվարը սկսեց խոսել  երեխաներին ճիշտ դաստիարակելու մասին, որ նրանք կյանքում լավ մարդ դառնան:




Քոչարյանի զոհերը

Ծնողներից մեկը  խոսեց.


— Առաջարկում եմ դպրոցում անապահովներին սնունդ բաժանել:





Դասվարը գլխով համաձայնության նշան արեց և ասաց, որ ինքն էլ է այդպես կարծում:

Ծնողներից մեկն ասաց.

— Իսկ ես կարծում եմ, որ դժվար չէ տանից մի փոքր  ավել  սնունդ ուղարկել և թող երեխաները կիսվեն իրար հետ ուտելիքով, այդպես նրանք ավելի կմտերմանան, բացի այդ ճիշտ չի լինի, որ նրանց ներկայությամբ նրանց սնունդ բաժանվի որպես անապահով ընտանիքի երեխա:

— Դա ճիշտ չի լինի, այդպես երեխան կսովորի ապրել ուրիշի հաշվին, նրա համար պետք է հոգ տանի սեփական ծնողը, ոչ ոք պարտավոր չէ մտածել ուրիշի երեխայի մասին, — ասաց դասվարը և շրջվելով  տղաներից մեկի մայրիկին ասաց, — ես զարմանում եմ, ձեր որդին երբեք իր հետ նախաճաշ չի բերում, նա միշտ սնվում է ուրիշ երեխաների հաշվին, նախորդ օրը ես տեսա, թե ինչպես  նա ամբողջությամբ  կերավ դասընկերոջ թխվածքաբլիթը, նրան միշտ կոնֆետ են տալիս, մինչև երբ պետք է այդպես շարունակվի:


Ես չդիմացա և ասացի.

— Բայց չէ որ դուք էիք ասում, որ  առաջին հերթին պետք է լավ մարդ մեծանան և եթե նրանք հոգատար ու ուշադիր չլինեն մեկը մյուսի նկատմամբ ինչպես կարող են լավ մարդ լինել: Եվ ես, չնայած լեզվաբան չեմ, բայց գիտեմ որ ընկեր բառն առաջացել է  միասին ուտել բառերից՝ ընդ կեր, ընդհանուր ուտել բառերից:

Տղայի մայրը լուռ նստել էր, նա կարմրել էր ամոթից և չգիտեր ինչ անել: Ես նկատեցի, որ  արցունքներն է սրբում:



— Ներեցեք, այլևս չի կրկնվի, ես չգիտեի,- ասաց նա, — իմ տղան ինձ ոչինչ չի ասել:

—  Դուք չեք հետաքրքրվում ձեր տղայով, — կոպտեց նրան ուսուցչուհին, — ես ձեզ երբեք դպրոցում չեմ տեսել:

— Ես աշխատում եմ երկու հերթափոխով և նրան գրեթե չեմ տեսնում, — ասաց այդ տղայի մայրը, — ես նրան գրեթե չեմ տեսնում,  նրա խնամքով զբաղվում է 87-ամյա հիվանդ մայրս:

Ես տուն եկա շատ զայրացած, ինչպես կարող էր դասվարն այդքան աննրբանկատ լինել, ինչպես կարող էր այդպես վիրավորել ծնողին, և միթե նա չի հետաքրքրվում իր աշակերտներով, տեղյակ չէ նրանց կյանքից:

Ես դստերս ասացի, որ ամեն օր նրա հետ երկու հոգու բաժին կդնեմ, որպեսզի նա այդ տղայի հետ միասին  նախաճաշի և խնդրեցի այնպես անել, որ ոչ ոք, նույնիսկ դասվարը չնկատի:

Ես ոչ մի կերպ չեմ կիսում դասվարի տեսակետը և կարծում եմ, որ  ճիշտ եմ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->