>

Երբ խոսքը գնում է էքսցենտրիկ հանճարների մասին, անմիջապես հիշում ենք Ալբերտ Էյնշտեյնին: Այս հանճարեղ ուղեղը կիսվել է աշխարհի հետ ոչ միայն իր գիտելիքներով, այլև իմաստությամբ, որը պահպանվել է՝ շնորհիվ մի նամակի:

Ահա ձեզ ենք ներկայացնում մի թեորիա Էյնշտեյնից, որը ոչ մի կապ չունի գիտության հետ: Այն երջանկության ճշմարիտ բաղադրատոմսն է, որ գրել է հանճարեղ գիտնականը Տոկիոյի «Իմպերիալ» հյուրանոցում: Այս ոչ այնքան ծավալուն, բայց կարևոր մեսսիջը, որ կոչվեց «Էյնշտեյնի երջանկության թեորիան» , գրվել է ո՛չ քաղաքական գործիչների, ո՛չ էլ որևէ կազմակերպության գլխավոր տնօրենի համար:




Քոչարյանի զոհերը





Էյնշտեյնը այս գրությունը տվել է հանձնակատար տղային, որպես թեյավճար՝ խոստանալով նրան, որ երբևէ այն շատ թանկ կարժենա: Եվ իհարկե ճիշտ էր նա:

Այդ ոչ մեծ ձեռագիրը 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Երուսաղեմում կայացած աճուրդում վաճառվեց 1,56 միլիոն դոլարով:


Էյնշտեյն խոսքերը շատ պարզ էին. «Հանգիստ և համեստ կյանքը կբերի ձեզ ավելի շատ երջանկություն, քան հաջողության ձգտումը, որն ուղեկցվում է մշտական անհանգստություններով»:



Այս դեպքում Էյնշտեյնը, հակադրեց արևմտյան մտածողությանը արևելյանը: Չափից շատ ենք երջանկությունը կապում նյութական հարստության հետ, մինչդեռ ճշմարտությունը ավելի պարզ է: Փոխարենը մենք պետք է ազատվենք չափազանցված ակնկալիքներից, մոլորություններից և կարծրատիպերից:

Մենք պետք է գիտակցաբար ապրենք ներկա պահը և գնահատենք այն, ինչը տեղի է ունենում ամեն օր: Պետք է սովորենք լինել երախտապարտ կյանքից, որն ապրում ենք: Մենք պարտավոր ենք հրաժարվել մշտական ուղևորի կարգավիճակից, որտեղ երևակայական երջանկության փնտրտուքներով հաղթահարում ենք մի կայարանից մյուսն ընկած տարածքը:

Աղբյուր՝ Hayinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->