>

Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամիսներ առաջ ամուսնացավ ազգությամբ հնդիկ պրոդյուսերի հետ, օրերս տոնել է ծննդյան տարեդարձը։ Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվին Tert.am Life–ին պատմել է, թե ինչպես է անցել 27–ամյակի օրն ու ինչպես է ադատպտացել հնդկական միջավայրին։


Այս տարին Սիլվիի համար առանձնահատուկ էր, քանի որ ամուսնացած կնոջ կարգավիճակում տոնեց տարեդարձը։ «Այստեղ հիմնականում ծնունդը նշում են կեսգիշերից` ընկերները տորթով գալիս, շնորհավորում են։ Հոբելյարը կտրում է տորթն ու իր ձեռքով կերակրում բոլոր հյուրերին։ Սակայն ես նախընտրեցի, որ այս տարի ամուսինս չհրավիրի ընկերներին։ Ուզում էի միայն իր հետ նշել, քանի որ առաջին տարին է, որ մենք միասին ենք»,– պատմեց նա։








Քոչարյանի զոհերը

Կեսգիշերին սիրելին դերասանուհուն շնորհավորել է տորթով և գեղեցիկ ծաղկեփնջով։ Արդեն հաջորդ օրը Սիլվին ամուսնու, ընկերուհու ու նրա ամուսնու հետ գնացել է ռեստորան. «Ծնունդս նշելու առաջին մասը ռոմանտիկ էր, իսկ հաջորդ օրն արդեն շատ լավ ժամանակ անցկացրինք։ Նախկինում ամեն ինչ ես էի կազմակերպում, այս տարի օրվա ընթացքը պլանավորել էր ամուսինս»։

Արդեն մի քանի ամիս է, ինչ դերասանուհին իր համար նոր միջավայրում է։ Նրա խոսքով` դեռ հարմարվում է կենսակերպի փոփոխություններն։ «Իրենց մենթալիտետը, մտածելակերպը, ընկերության մասին պատկերացումներն այն են։ Շատ բան կա, որ ինձ համար խորթ է, բայց ընթացքում համակերպվում եմ։ Խնդիրներ չեն առաջանում։ Երբ գիտակցում ես, որ այստեղ ժամանակավոր չես, այլ նախնական տվյալներով` ընդմիշտ, հասկանում ես, որ որքան շուտ ադապտանաս, այնքան քո օգուտն է»,– ասաց նա։


Ընտանիքը համալրելու մասին զույգը խոսում է, բայց դեռ չի պատրաստվում։ «Մայրանալու ցանկություն միշտ եմ ունեցել, քանի որ անբացատրելի շատ եմ սիրում երեխաների։ Հիմա էլ ունեմ, բայց գիտակցում եմ, որ դեռ շուտ է։ Այդ մասին կմտածենք որոշ ժամանակ անց»,– ասաց Սիլվին, ով մտածում է առաջիկայում Հնդկաստանում մասնագիտական գործունեություն ծավավելու մասին։



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->