>

Երիտասարդ դերասանուհիներ Տիրուհի Հակոբյանի և Եվա Զոհրաբյանի միջև ընկերությունը սկսվել է դեռ ուսանողական շրջանում ու ինչպես իրենք են փաստում, տարիների ընթացքում ավելի են մտերմացել:

Tert.am Life-ի հետ զրույցում Տիրուհին պատմելէ  Եվայի հետ առաջին հանդիպման, իրենց նմանության ու տարբերությունների, սիրելի զբաղմունքների մասին:

Տիրուհին պատմեց, որ Եվայի հետ առաջին հանդիպումը եղել է Թատերական ինստիտուտում, երբ երկուսն էլ սովորում էին զրո կուրսում: Նրա խոսքով, առաջին հայացքից միմյանց չեն համակրել, ավելի ուշ՝ իրար խոստովանել են այդ մասին:

«Ի սկզբանե իրար չենք սիրել: Հետագայում ենք մտերմացել ու ընկերներ դարձել: Երբ նոր էինք մտերմացել, ես իրեն ասացի, որ նա ինձ դուր չի եկել, նույնն էլ Եվան ինձ ասաց: Ինձ թվում է՝ դա նրանից էր, որ երկուսս էլ ուշադրության կենտրոնում էինք, ակտիվ ու այդ պատճառով  միմյանց չէինք հավանում: Հետո, երբ մեր կուրսը մասնատվեց, ես ու Եվան կրկին միևնույն կուրսում հայտնվեցինք Ռուբեն Բաբայանի մոտ: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ իրար շատ նման ենք ու սկսեցինք մտերմանալ»,-ասաց նա:

Քոչարյանի զոհերը

Դերասանուհին նկատեց՝ իր ու Եվայի նմանությունը դրսևորվում է ճաշակի, աշխարհայացքի ու ընկալումների մեջ, թեև նրա խոսքով, տարբերություններ էլ շատ կան. «Եվան կտրուկ է, ես՝ ոչ: Ես ցանկացած քայլ անելուց առաջ պիտի մտածեմ, իսկ նա միանգամից ասում է՝ այսպես ենք անում ու վերջ: Կարելի է ասել՝ որքան նման ենք, նույնքան էլ տարբեր: Թեև երկուսս էլ տեսակով ակտիվ ենք, բայց երբ օրինակ՝ ես ակտիվ եմ լինում, Եվան պասիվանում է և ճիշտ հակառակը: Մեկս մյուսին անընդհատ լրացնում ենք»:

Տիրուհու ու Եվայի ընկերությունն արդեն 7 տարեկան է: Տիրուհու կարծիքով, ամուր ընկերության հիմքը, ինչպես ցանկացած հարաբերություններում, վստահությունն ու անկեղծությունն է: «Մենք իրար մոտ կարողանում ենք բարձր մտածել, ամենախորը գաղտնիքն էլ վստահում ենք իրար: Քննարկում ենք նաև մեր անձնական հարցերն ու ինչ-որ չափով օգնում միմյանց»,-ասաց դերասանուհին:

Նա նշեց, որ իրենց նախընտրելի ժամանցի վայրը կինոթատրոն գնալն ու մեծ թենիս խաղալն է: Թեև ընկերուհիները միևնույն մասնագիտությունն ունեն, բայց Տիրուհու խոսքով, մասնագիտական թեմաներից աշխատում են ավելի քիչ խոսել:

«Մեր շփումն ավելի շատ գործնական թեմաներից դուրս է, բայց իհարկե, երբեմն իրար խորհուրդներ ենք տալիս ու դիտողություն անում: Ես գիտեմ, որ Եվան ինձ անկեղծ կասի՝ լա՞վ է ստացվում թե վատ, նույնն էլ ես՝ իրեն»:

Աղջիկների միջև լուրջ վեճեր չեն եղել: Տիրուհին փաստեց՝ ամենաերկար ժամանակը, որ միմյանցից նեղացած են մնացել, երեք օրն է եղել: «Երբ իրարից նեղանում ենք, փորձում ենք զրուցել ու հասկանալ դրա պատճառը, միմյանց ասում ենք այն, ինչ մեզ դուր չի գալիս, ընդունում ենք մեր սխալն ու անցնում առաջ»:

Տիրուհին երկու ավագ քույր ունի, սակայն նկատեց՝ Եվան էլ իր համար ընկերուհուց առավել է ու քրոջ նման. «Քույրիկներս միշտ ասում են՝ Եվան մեր չորրորդ քույրիկն է: Եվան քույրիկ չունի, բայց միշտ երազել է քույրիկ ունենալ, ես իրեն ասում եմ՝ համարիր, որ ունես:),-ասաց  նա և ավելացրեց, իրենց ընտրյալներն էլ միմյանց հետ ընկերացել են,-Սկզբում մեր ընտրյալները միմյանց չէին ճանաչում, բայց մենք այնպես արեցինք, որ ծանոթացան, մտերմացան, որպեսզի չորսով հաճախ տեսնենք իրար ու այդ կերպ մեր ընկերությունն էլ ամրապնդենք»:

Դերասանուհին նշեց, որ իր ու Եվայի մեծ ցանկությունն է միասին հանդես գալ որևէ նախագծում և հույս հայտնեց, որ մի օր որևէ ռեժիսորից նման առաջարկ կստանան:

Անդրադառնալով ներկայիս զբաղվածություանը՝ Տիրուհին ասաց, որ առայժ որևէ հեռուստատեսային նախագծում չի նկարահանվում, փոխարենը՝ զբաղված է Տիկնիկային թատրոնի նոր ներկայացումների փորձերով:

«Այժմ պատրաստվում ենք Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ «Կամակոր ճուտիկը» ներկայացման պրեմիերային, որն հավանաբար կլինի այս ամսվա ընթացքում,-ասաց Տիրուհին և ավելացրեց՝ փոքրիկ հանդիսատեսի համար խաղալն առավել պարտավորեցնող է ու հետաքրքիր,-Փոքրիկների հետ աշխաատելը և՛ հետաքրքիր է, և՛ բարդ, որովհետև իրենք ամենաանկեղծն են ու իրենց դժվար է  խաբել: Իրենց արձագանքը միշտ անկանխատեսելի է»,-եզրափակեց դերասանուհին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->