>

Մնացյալ աշխարհից Ճապոնիայի բնական մեկուսացումը նրան դարձրել է իրապես անկրկնելի ու բացառիկ մի երկիր: Եվ պատահական չէ, որ ծագող արևի երկրի մշակույթն էլ խիստ տարբերվում է մնացած երկրների մշակույթներից: Ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են. Նրանք սովորել են ապրել բնության և շրջապատող աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ՝ վայելելով երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր պահը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ խորիմաստ ճապոնական ասացվածքներ, որոնք տիպիկ բնորոշում են վերջիններիս իմաստնությունը:

Պատճառն ու կպչուն լեյկոպլաստը կարելի է կպցնել որտեղ ուզես: Հետդ քեֆ անելու գալիս են ուրիշները, իսկ վշտակցելու՝ հարազատ մարդիկ: Ավելորդ իրն ավելորդ հոգս է:




Քոչարյանի զոհերը

Երբ սիրտդ հանգիստ է, հանգիստ է նաև քայլվածքդ: Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույնները: Շնորհակալ լինելուդ մասին հիշիր նույնքան երկար, որքան վիրավորված լինելուդ մասին ես հիշում:


Չկա մի դեպք, երբ մերկն ինչ-որ բան կորցնի: Այնտեղ, ուր ուժն է ճիշտը, անզոր է իրավունքը: Արա, ինչ կարող ես, իսկ մնացած հարցերում հույսդ դիր ճակատագրի վրա:





Անարդար ճանապարհով վաստակածն իր նպատակին չի ծառայում: Հարցնելն անհարմար է մեկ րոպեով, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքում: Ուղիղ մարդն ուղիղ բամբուկի պես՝ հազվադեպ է հանդիպում:

Քիչ է լինել այր և կին, պետք է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո դրանք այլ տեղ չփնտրես: Աղետի պահին հույսդ դիր միայն քեզ վրա: Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքին ու աչքերին: Երբ ձեռքն է ցավում, աչքերը լալիս են, իսկ երբ աչքերն են լալիս, ձեռքերը սրբում են արցունքները:

Պատահում է այնպես, որ տերևը ջրի տակ է անցնում, իսկ քարը լողում է: Ավելի հեշտ է գտնել 10.000 զինվոր, քան մեկ գեներալ: Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռվից կամ թղթե անձրևանոցի տակ:


Անգամ շատ երկար ձգվող ուղին սկսվում է մեկ քայլից: Հաղթանակի հասնում է նա, ով հակառակորդից կես ժամ ավելի է դիմանում: Մտածելով՝ որոշիր, իսկ եթե արդեն որոշել ես՝ մի մտածիր:

Ճանապարհ գնալիս ուղեկից է պետք, իսկ կյանքում՝ ընկեր: Հիմարից ավելի վտանգավոր թշնամի չկա: Մի պահիր գնացողին, մի հեռացրու եկողին: Ծովն այն պատճառով է մեծ, որ չի անտեսում նաև մանր գետակներին:

Քո սրտի տաճարը ճանաչում ես դարպասներից: Վիշտը, պատռված զգեստի պես, պետք է տանը թողնել: Անկողնում պառկած՝ ոչ ոք չի սայթաքում: Մի վախեցիր փոքր-ինչ ճկվելուց. հետո ավելի ուղիղ կկանգնես:

Յոթ անգամ ընկիր, ութ անգամ կանգնիր: Արևը ճիշտ ու սխալ չի ճանաչում: Այն փայլում է՝ առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ով գտնում է ինքն իրեն, նման է արևի: Յոթ անգամ ստուգիր, մինչև մարդուն կկասկածես:



Ծիծաղող տանը երջանկությունն այցի է գալիս: Ժպտացող դեմքին նետ չեն արձակում: Ով ուրախ է ապրում, երկաթի միջով էլ կանցնի: Աղեղի լավը լինելը կախված է այն քաշող ձեռքից:

Վատ վարպետի ձեռքի տակից երբեք կատարյալ անոթ դուրս չի գալիս: Սառը թեյն ու սառը բրինձը մի կերպ կարող ես տանել, սակայն սառը հայացքն ու սառը խոսքն անտանելի են: Եթե խնդիրը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ նրա համար անհանգստանալ, իսկ եթե այն արդեն լուծել հնարավոր չէ, ապա անիմաստ է դրա համար անհանգստանալը:

Վատ մարդն աշխատում է արդարացնել իր գործած սխալը, իսկ լավը՝ ուղղել այն: Ինքդ եղիր քո սրտի ուսուցիչը և թույլ մի տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը: Երբ հասկը հասունանում է, հակում է գլուխը, իսկ երբ մարդն է հարստանում, գլուխը շատ վեր է բարձրանում:

Արագը նույն դանդաղն է, միայն թե՝ առանց ընդմիջումների: Երբեմն մի ակնթարթը գանձից էլ թանկ է լինում: Այսօրվա հիսունն ավելի լավ է, քան վաղվա հարյուրը: Եթե կինն ուզենա, ժայռի միջով էլ կանցնի:

Լավ վաճառականը ողջ ապրանքը միանգամից չի ցուցադրում: Զգոն եղիր նրա հետ, ով լռում է: Մի շուն անիմաստ կհաչա, մյուսները դա լուրջ կընդունեն:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->