>

Արաբական քաղաքակրթությունը հայտնի է արտասովոր իմաստությամբ, որը կարող են ինչ-որ բան սովորեցնել յուրաքանչյուր մարդու։ BlogNews-ը հավաքել է արաբական իմաստության օրինակներ, որոնցում պարփակված են բարոյականության ոսկե օրենքները և դարերով կուտակված իմաստությունը։

Երբ դու խոսում ես, ապա խոսքերդ պետք է լռությունից ավելի լավ լինեն։ Առյուծի գլխավորած ոչխարների բանակը կարող է հաղթել ոչխարի գլխավորած առյուծների բանակին։




Քոչարյանի զոհերը

Սխալները չընդունելը կրկնակի սխալ է։ Խելացին կհասկանա, եթե ակնարկես, իսկ հիմարը, եթե հրահրես։





Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ պատրաստում է տղամարդու համար և հեռացնում է աղը այն ամենի միջից, ինչը տղամարդն ասում է իրեն։


Մեկ սեփական փորձը ավելի արժեքավոր է, քան 7 իմաստունների խորհուրդները։ Քամին չի փչում այնպես, ինչպես ցանկանում են նավերը։

Ով անթերի ընկեր է փնտրում, միայնակ կմնա։ Հնարավոր չէ հասկանալ ժամանակը առանց գործողության։



Եթե վախենում ես, ապա մի՛ ասա, իսկ եթե ասել ես, մի՛ վախեցիր։ Հաղթանակը ցույց է տալիս մարդու ունակությունները, իսկ պարտությունը՝ նրա արժեքը։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->