>

Փաշինյանը համատարած պաշտոնների նշանակեց այն սուբյեկտներին, ովքեր «հեղափոխության» օրերին քայլել էին իր կողքով: Նշանակեց, առանց ստուգելու նրանց մասնագիտական ու մտավոր կարողությունները:




Քոչարյանի զոհերը

Այդպիսի մի նշանակում էլ ժամանակին ակտիվիստ, փողոցներ փակող, իսկ այսօր արդեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն է: Իրեն աթեիստ հռչակած սույն պաշտոնյան չի խորշում համացանցում ծաղրելի մեկնաբանություններ գրել օգտատերեից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ:






Դե որ նախարարի մակարդակով պայքարեն Առաքելական եկեղեցու դեմ, վարչության պետի տեղակալներն էլ Քրիստոս կծաղրեն էլի՝ անցնելով բոլոր սահմանները: Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք բերել առաջին պլան, էս ո՞ւմ եք պաշտոնի նշանակել:

Ախր ամեն սրբություն ու ավանդույթ ծաղրող նման թրաշամանուկներին պետք է կիլոմետրերով հեռու պահել պետականա համակարգից, իսկ Դուք բերում ու պատասխանատու պաշտոնի եք դնում: Բոլոր սրբությունների վրա ոտքեր մաքրողներն իրենց ազատամիտ են երևակայում, բայց իրականում Ձեզ են խայտառակում, ձեր պայքարի պտուղներն են մսխում, իսկ Դուք երևի տեղյակ էլ չեք:



Տեղից էլ պաշտոնյաների կեսը կամ աղանդավոր է, կամ աթեիստ կամ էլ Աստված գիտի ինչ է դավանում: Ում ուզում են թող հավատան, բայց եթե չեն կարողանում զսպել իրենց ու նման բարբաջանքներ ու տափակ հումորներ են խզբզում համացանցում, ուրեմն նրանց շտապ պետք է հեռացնել առաջին պլանից:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->