>

Բաղադրիչներ` հավի միս — 1 կգ, ոսպ — 300 գ, լոլիկ — 300 գ, գազար — 200 գ, սոխ — 200 գ, մաղադանոս — 100 գ, ջուր — 700մլ (եռացրած), աղ, պղպեղ սև, բուսայուղ, ռեհան, չաման, սխտոր, ուրց

Պատրաստման եղանակը

Հավը մասնատում ենք։ Ցանկության դեպքում օգտագործում ենք ոչ թե հավը, այլ բուդն ու բդիկները։ Սոխը մանր կտրատում ենք, գազարը՝ մեծ քերիչով անցկացնում։




Քոչարյանի զոհերը

vospov-havov-utest-2





Լոլիկն անցկացնում ենք մեծ քերիչով, իսկ կեղևը՝ դեն նետում։ Այդպես ավելի արագ կարող ենք ստանալ կեղևազատված լոլիկի պտղամիսը։ Հաստ պատերով կաթսայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում։ Ավելացնում ենք սոխն ու գազարը և անընդհատ խառնելով 3-5 րոպե տապակում։

vospov-havov-utest-3

Վրայից լցնում ենք հավի կտորները։ Հավի կտորների վրա ենք լցնում լվացած ոսպը։


vospov-havov-utest-4

Ավելացնում ենք եռացած ջուրը և լոլիկը։ Աղ ու պղպեղ ենք անում և ըստ ճաշակի համեմում (տարբեր համեմունքներով)։ Կարող ենք համեմել ռեհանով, սխտորով, չամանով, ուրցով`ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում։ Զգուշորեն խառնում ենք վերին շերտը, որպեսզի համեմունքները խառնվեն։ Կափարիչով ծածկում ենք և հասցնում եռման աստիճանի, այնուհետև կրակը ցածրացնում ենք և մոտ 40-60 րոպե շոգեխաշում (մինչև ոսպը եփվի)։

vospov-havov-utest-5

Ավելացնում ենք մանրացրած մաղադանոսը։ Խառնում ենք և մի քանի րոպե եփում։
Կարող ենք մի քիչ ջրիկ անել` ըստ ցանկության։



vospov-havov-utest-6

Մատուցում ենք տաք վիճակում։ Համեղ հացը լավագույն լրացումը կլինի մեր ուտեստին։ Այսպիսի հագեցնող և համեղ հավով ուտեստ կարելի է ուտել ճաշին կամ ընթրիքին։

vospov-havov-utest-7

Այս ուտեստի մեջ խորհուրդ ենք տալիս օգտագործել կանաչ ոսպ, որովհետև կարմիրն ավելի շուտ խյուսի համար է հարմար։ Եթե հավով ուտեստ պատրաստելիս լոլիկի եղանակ չէ, կարող ենք վերցնել լոլիկ` սեփական հյութի մեջ, կամ էլ, ծայրահեղ դեպքում, լոլիկի մածուկ։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->