>

Հեպարինի քսուքը հիանալի կերպով երիտասարդացնում է մաշկը, լավացնում է մաշկի վիճակը:

Հեպարինի քսուքը  լայնացնում է անոթները և արագացնում է արյան շրջանառությունը, կարգավորում է մաշկի հյուսվածքի նյութափոխանակության գործընթացները  առանց քիմիական նյութերի ներմուծման:




Քոչարյանի զոհերը

Հեպարինի քսուքը ակտիվացնում է կոլագենի արտադրությունը և դրանով իսկ երիտասարդացնում է մաշկը:





Այն մատչելի է  և կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատանը: Այն լավ ներծծվում է և արդյունքն ակնհայտ է լինում առաջին իսկ օգտագործումից հետո, դեմքի մաշկը դառնում է ավելի թարմ և ձիգ: Եվ եթե դուք օգտագործեք այդ քսուքը 2-3 շաբաթ, ապա ձեր մաշկը հիանալի տեսք կունենա և շատերին կթվա, որ դա թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաների արդյունք է:

Հեպարինի քսուքը հիանալի արդյունք է տալիս պզուկների դեմ օգտագործելու դեպքում: Սակայն 10 օրից ավել խորհուրդ չի տրվում օգտագործել: Քսուքը քսել խնդրահարույց հատվածների վրա և թողնել ողջ գիշեր: Հեպարինի քսուքը վերացնում է նաև պզուկների և սպիների հետքերը:


Հեպարինի քսուքը օգնում է նաև  ազատվել կապտուկներից,  և հեմատոմաներից: Մերսող շարոժումներով քսել  ախտահարված հատվածի վրա  օրը երկու անգամ:

Եթե օգտագործելիս մաշկի վրա քոր է զգացվում և ցան է ի հայտ գալիս, ապա պետք է մաշկի վրայից ջրով լվանալ քսուքը և դադարեցնել օգտագործումը:



Այս քսուքը հակացուցված է միայն նրանց, ովքեր ալերգիա ունեն հենց հեպարինի քսուքի նկատմամբ:  Զգույշ պետք է լինեն նաև նրանք, ովքեր հակում ունեն արյունահոսությունների:

ՀԻՇԵՑՈՒՄ Հեպարինը իջեցնում է արյան մակարդելիությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->