>

Ամիսներ առաջ Politik.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական վարսավիր Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնական:

Մենք նաև արձանագրել էինք, որ ըստ վարչապետի աշխատակազմի կանոնադրության, վարչապետի օգնականը չի կարող լինել վարչապետի կամ նրա ընտանիքի անդամների ոճին հետևող մարդը:




Քոչարյանի զոհերը

Կանոնադրության 23-րդ կետը հստակ և մանրամասն ներկայացնում է, թե ովքեր կարող են լինել վարչապետի օգնական և ինչով պետք է զբաղվեն: Եվ ըստ այդ պահանջների՝ Սոֆյա Նավասարդյանի նշանակումը մնում էր օրենքից դուրս:





Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարության պաշտոնական կայքից հեռացվեց Սոֆյա Նավասարդյանի՝ վարչապետի օգնական նշանակման մասին որոշումը:  Փաշինյանի աշխատակազմից տեղեկացնում էին, որ այդ որոշման անհետացումը տեխնիկական հարց է, ու շուտով կվերականգնվի:

Եվ ահա, ամիսներ անց, Politik.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Նավասարդյանը այլևս վարչապետի օգնականը չէ, ու հիմա նոր պաշտոնի է նշանակվել և նոր կարգավիճակով է ուղեկցում Փաշինյանի տիկնոջը:


Ուսուսումնասիրելով վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցին առնչվող հրամանագրի հավելվածը՝ պարզեցինք, որ Աննա Հակոբյանի վարսավիրը այժմ նշանակված է ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառութներ համակարգող (հավելվածն՝ այստեղ): Հետաքրքիրն այն է, որ կառավարության կայքում բացակայում են Սոֆյա Նավասարդյան՝ վարչապետի օգնականի պաշտոնից ազատման և նոր պաշտոնի նշանակման մասին հրամանագրերը: Ակնհայտ է, որ Փաշինյանի աշխատակազմը փորձել է թաքցնել այս  փաստը:

Պետք է նկատել նաև, որ ի վերջո հաստատվեցին այն լուրերը, ըստ որոնց՝ Նավասարդյանը իրականում Աննա Հակոբյանի վարսավիրն է և չի զբաղվում Փաշինյանի արտաքին տեսքով, ինչը փորձում էին համոզել նոր իշխանությունները հանրությանը: Սա հստակ արձանագրելու համար անհրաժեշտ է միայն ուսումնասիրել Փաշինյանի՝ արտերկիր այցերին առնչվող հրամանագրրեը. Սոֆյա Նավասարդյանը ուղեկցում է վարչապետին միայն այն ժամանակ, երբ նրա հետ պաշտոնապես արտասահմանյան այցի է գնում նաև Աննա Հակոբյանը:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->