>

Վառ գույներ ու խենթ աղջիկ. այս կերպարով է դերասանուհի Էմմա Սապունջյանը ներկայացել նոր ֆոտոշարքում, որի դեպքում շեշտը դրված է եղել բնական էմոցիաների վրա։ Դերասանուհին նոր լուսանկարները տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել սև–ից վառ գույների անցման, համարձակության ու ափսոսանքի մասին։

Առօրյայում Էմմային հաճախ չեք հանդիպի այսպիսի վառ գույներով։ Դերասանուհին նախապատվությունը տալիս է մոգ երանգներին։ «Սևն ու մոխրագույնն իմ ամենասիրելի գույներն են, հոգեհարազատ են ինձ։ Զգեստապահարանումս էլ գերակշռում են։ Ի սկզբանե, ցանկանում էի այլ ոճում ներկայանալ, սև գույնի մեջ ֆոտոշարք անել, սակայն լուսանկարիչն առաջարկեց վառ գույներ ընտրել և համաձայնեցի»,– պատմեց Էմման ու հավելեց, որ ֆոտոշարքն արտացոլում է իր կերպարը, քանի որ ոչինչ չեն բեմադրել։ Լուսանկարիչը ֆիքսել է իր բնական էմոցիաները։




Քոչարյանի զոհերը

Դերասանուհին առօրյայում էլ սկսել է վառ գույներ օգտագործել, թեև դրանք կիրառելիս ներքին կռիվների մեջ է ընկնում։ «Հիմա սկսել եմ վառ գույներ ներառել հագուստիս մեջ։ Հասկացա, որ թե՛ կերպարային, թե՛ առօրյա հագուստի առումով դա ավելի գեղեցիկ է նայվում։ Թեև պիտի խոստովանեմ, որ վառ գույներով մի քիչ դիսկոմֆորտ է առաջանում, նույնիսկ, երբ գիտեմ, որ շատ գեղեցիկ տեսք ունեմ։ Ինձ ստիպողաբար եմ տանից դուրս բերում այդ գույներով, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ բոլորն ինձ են նայում»,– պատմեց նա։





Դերասանի մասնագիտությունն ինքնին ենթադրում է լինել ուշադրության կենտրոնում։ Երիտասարդ դերասանուհին նոր է հայտնիություն ձեռք բերում, սակայն փողոցում նրան արդեն ճանաչում են։ Ուշադրություն չսիրող Էմման փորձում է հաշտ լինել այս փաստի հետ. «Ես ընտրել եմ այնպիսի մասնագիտություն, որի բերմամբ հաճախ ուշադրության կենտրոնում ես լինում։ Հաճախ դա ինձ այդքան էլ դուր չի գալիս, բայց տանելի է։ Պարզապես ես տեսակով եմ այդպիսին։ Օրինակ, երբ մեծ շրջապատում եմ, չեմ կարող լինել լիդեր` մարդ, որին անընդհատ կնայեն, կլսեն։ Նախընտրում եմ լինել «սուսուփուս»»։

Մասնագիտության բերումով հնարավոր քննարկումներին, սակայն, Էմման ավելի թեթև է վերաբերում։ Ասում է` դեռ չի հայտնվել լուրջ քննարկումների կենտրոնում։


«Կարծում եմ` հայտնվելու դեպքում էլ նորմալ կվերաբերվեմ խոսակցություններին, որովհետև եղել են դեպքեր, երբ իմ մասին լսել կամ կարդացել եմ այնպիսի բաներ, որոնք բացարձակ չեն համապատասխանել իրականությանը։ Ես դրանց նորմալ եմ վերաբերել, որովհետև, ինչպես էլ ապրես, միևնույն է, մարդիկ կարող են գտնել թեմա քննարկելու և իրենց կարծիքն ասելու համար»,– նկատեց նա։

Դերասանուհին իրեն համարձակ է համարում, սակայն շեշտում է` համարձակությունն էլ սահման ունի։ Այդ հարաբերակցությունն իր մեջ համարում է 80/20։ «Ես 80 տոկոսով համարձակ եմ, բայց եթե մտածեմ, որ համարձակ քայլս կարող է վատ ազդեցություն թողնել հետագա կյանքիս վրա, հետ կկանգնեմ դրանից։ Կերպարի հագուստի ընտրության առումով համարձակության խնդիր չունեմ։ Համարձակության խնդիր չունեմ, եթե պետք է նկարահանվել էքստրեմալ, վտանգավոր տեսարանում, օրինակ, պարաշյուտով թռչել։ Սակայն բաց տեսարանում Հայաստանում չեմ նկարահանվի։ Արտերկրում նկարահանվելու առումով ասում եմ չգիտեմ, որովհետև վստահ եմ, որ  չեմ գնալու արտերկիր։)»,– ասաց Էմման։



Դերասանուհին ասում է` երբեմն ներքին կռիվներ է ունենում, քանի որ հասկանում է, որ կարող էր ունենալ ավելի, քան հիմա։ «Մի քանի տարի առաջ սխալ բաներ էի անում։ Առաջարկներ եմ բաց  թողել, որովհետև մասնագիտությանս այնքան լուրջ չէի վերաբերում, որքան հիմա։ Եթե մի փոքր ավելի լուրջ վերաբերեի, հիմա թե՛ թատրոնում կխաղայի, թե՛ ավելի մեծ հայտնիություն կունենայի։  Շատ եմ ուզում ներկայանալ թատրոնում և հիմա արդեն քայլեր եմ ձեռնարկում այդ ուղղությամբ,– ասաց Էմման և հավելեց, որ կռիվներ է ունենում նաև մայրիկի հետ,– Մայրիկիս հետ կռվում եմ, թե ինչու փոքր տարիքում ինձ չի տարել երաժշտական որևէ գործիք սովորելու կամ  մարզաձևի։ Ասում եմ, եթե ինչ–որ բան ավելին իմանայի, միայն այս մասնագիտությամբ չէր բավարարվի կամ հենց իմ մասնագիտության մեջ էլ կօգներ ինձ»։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->