>

Դեյվ Բարրին հայտնի է աշխարհին իր հումորային աֆորիզմներով, որոնցում նա նկարագրում է իր կյանքի ընթացքում սովորած փաստերը։

BlogNews-ը առաջարկում է ծանոթանալ նրա գրառումներից մի քանիսին, քանի որ դրանք շատ բաներ կարող են սովորեցնել Ձեզ, ինչպես նաև կարող են բարձրացնել Ձեր տրամադրությունը։




Քոչարյանի զոհերը

Եթե ստիպված լինեի մեկ բառով բնութագրել այն հանգամանքը, որի պատճառով մարդությունը երբեք չի հասնի իր պոտենցիալի առավելագույնին, ապա այդ բառը «հանդիպումներ»-ը կլիներ։





Հոբբիների և հոգեկան խանգարումների սահմանագիծը չափազանց նուրբ է։

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ձեզ պատմել իրենց կրոնական հավատքի մասին, գրեթե երբեք չեն ցանկանում լսել հենց Ձեր հավատքի մասին։

Երբեք պետք չէ կարիերան կյանքի հետ խառնել։


Երբեք չի կարելի լիզել սթեյքի դանակը։

Տիեզերքի ամենակործանիչ ուժը բամբասանքն է։



Կգա մի օր, երբ դուք կհասականաք, որ ձեր ծննդյան օրը այդքան էլ կարևոր չէ մյուսների համար։ Դա պետք է լինի 11 տարեկանում։

Այն մարդը, ով հարգանքով է խոսում ձեզ հետ, սակայն կոպտում է մատուցողներին, իրականում կեղծավորություն է անում (Սա միշտ ճշմարիտ է, ուշադիր եղեք դրան)։

Բացի տարիքից, սեռից, կրոնից և սոցիալական դիրքից՝ կա ևս մեկ բան, որ համախմբում է անխտիր բոլոր մարդկանց։ Մենք բոլորս էլ համոզված ենք, որ միջինից լավ ենք մեքենա վարում։

Երբեք մի վախեցեք նոր բաներ փորձելուց։ Եվ հիշեք, որ Նոյյան տապանը կառուցել է անփորձ մարդը, իսկ Տիտանիկը կառուցել է ինժեներների մի հսկայական խումբ։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->