>

Այսօր կներկայացնենք F1-ից F12 ստանդարտ ստեղները, որոնց նշանակությունն իմանալով՝ կպարզեցնես համակարգչով աշխատանքը և թանկարժեք ժամանակ կխնայես:

Ստանդարտ ստեղների նշանակություն




Քոչարյանի զոհերը

1. F1
Այս ստեղնը պատասխանատու է ծրագրերի մեծ մասի ակտիվ պատուհանում տեղեկություն ստանալու համար:





2. F2
Այս ստեղնի միջոցով կարելի է վերանվանել առանձնացված ֆայլը:

3. F3
Այս ստեղնը սովորաբար օգտագործվում է որոնման գործառույթի ակտիվացման համար:

4. F4
Պատասխանատու է որոնման պատուհան կանչելու, նաև Microsoft Word-ում վերջին գործողությունը կրկնելու համար: Alt + F4 համադրությունը կօգնի հեշտությամբ փակել հավելվածի ակտիվ պատուհանը:


5. F5
Գործնականում բոլոր ինտերնետ-բրաուզերներում այս ստեղնը կատարում է «Նորացնել» գործառույթը: Նաև դրա օգնությամբ կարելի է սկսել ներկայացնել PowerPoint-ում:

6. F6
Օգնում է կուրսորը տեղափոխել բրաուզերի հասցեի էջ ներմուծման համար:

7. F7
Այս ստեղնն օգնում է ստուգել Microsoft Word-ի տեքստի ուղղագրությունը:

8. F8
Windows-ի ներբեռնման ժամանակ այս ստեղնը սեղմելու դեպքում կարելի է ընտրել ներբեռնման նախընտրելի ռեժիմը:



9. F9
Իսկ F9 ստեղնը շատ օգտակար է անհատական համակարգչի միջին վիճակագրական օգտվողի համար: Այն չունի որևէ ստանդարտ նշանակություն և ամենից հաճախ կատարում է բնորոշ գործառույթներ որոշակի ծրագրերում:

10. F10
Ստեղնի ստանդարտ նշանակությունը ծրագրի մենյուի կանչն է, երբեմն էլ՝ դրա փակումը:

11. F11
Ամենից հաճախ այս ստեղնը կիրառվում է աշխատանքի լիաէկրան և պատուհանային ռեժիմների միջև կապի համար:

12. F12
Այս ստեղնի սեղմումը Microsoft Word-ում բերում է «Պահպանել որպես…» պատուհանը: Shift ստեղնի հետ համադրությամբ պահպանում է Microsoft Word-ի բաց փաստաթուղթը: Ctrl + Shift + F12 համադրությունը նախատեսում է տպել Microsoft Word-ի ընթացիկ փաստաթուղթը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->