>

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր հանգիստն է վայելում  արտերկրում: Նազենին ձմռան վերջին ամիսն անցկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում:

Դերասանուհին իր Ինստագրամի էջում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում ծովափնյա հանգստից և հետևորդների հետ կիսվում արևային տրամադրությամբ:




Քոչարյանի զոհերը

Նազենին հաճախ է լուսանկարներին կից ներկայացնում իր մտքերը այս կամ այն հարցի վերավբերյալ։ Այս անգամ դերասանուհին անդրադարձել է բարուն ու գեղեցիկին ձգտելու կարևորության մասին:





«Ձգտումը գեղեցիկին, բարուն ու ստեղծագործականին կարող է զարգացնել անհատին, մինչդեռ… քանդել, ոչնչացնել, բամբասել՝ նշանակում է փորել… իջնել, թուլացնել, անկել։


Ձգտել վեր ու բարձրացնել՝ զարգանալով ու զարգացնելով, ուժ տալով, հնարավորություն ստեղծելով ու ոգևորելով։

Առաջնահերթությունը պիտի դառնա ստեղծելը, կառուցելը, լավագույնի ձգտումով՝ զարգանալը։ Ողնաշարի ամրացման համար վերև ձգում Է պետք` բառիս ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Ողերի արանքում պիտի թթվածին լցվի, արյունը խաղա ու մկանները սովորեն ինքնուրույն պահել այդ ողնաշարն ու ամբողջ կմախքը։ Աշխարհն էլ մարդու մարմնի պես է։ Ձգում ու ձգտում չունեցար, փլվելու ես` խարխլված քո իսկ բեռից…



Օրվա տեսլականը՝ գործել ու կառուցել՝ առանց ավելորդ խոսքի. կառուցել օրը, ներկան ու կամքդ։ Կարողացա՞ր ինքդ քո հարցերը լուծել, կկարողանաս ուրիշին էլ օգնել։ Պատասխանատու եղա՞ր ինքդ քո ասածի, արածի ու ստեղծածի համար, ուրիշից էլ կկարողանաս «պահանջել»։ Արևի գրկում շատ սեր կա։ Լույսը բարով թող սկսի»,- գրել է նա:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->