>

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, իր բլոգում ներկայացրել է «Անսովոր Երևան, որի մասին ամեն երևանցի չի պատմի» հոդվածը՝ անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաքում գտնվող հայտնի ու ոչ այնքան հայտնի մի շարք ճարտարապետական կառույցների, որոնցից մի քանիսը հաճախ մնում են երկիր այցելող զբոսաշրջիկների ուշադրությունից դուրս:

Ըստ Լապշինի՝ ուշ խորհրդային ժամանակաշրջանը շատ հետաքրքիր հետքեր է թողել երևանյան ճարտարապետության մեջ, հատկապես՝ մոդեռնիզմի ոճում:




Քոչարյանի զոհերը





«Երեկ մենք անցանք Երևանի զգալի մասով՝ լուսանկարելով ինչպես խորհրդային մոդեռնիզմի ծրագրային շինություններ, այնպես էլ պակաս հայտնի բաներ:

Դրանցից շատերը դժվարհասանելի վայրերում են ու ոչ այնքան լավ վիճակում: Որոշ վայրերում ամայացումն ու (շենքերի) քանդված վիճակը տխրեցնում է:


Ամեն դեպքում՝ ուտոպիական ռոմանտիկայով և անշրջելի հմայքով լի ճարտարապետությունը շատ հետաքրքիր է»,- նշել է բլոգերը:

Լապշինը մեջբերում է իր ընկերոջ՝ հայաստանյան զբոսաշրջային ոլորտի մասնագետներից մեկի այն կարծիքը, որ Երևանը կարող էր դառնալ Անդրկովկասի ամենահրաշալի քաղաքը, սակայն մինչ օրս տնտեսական ու քաղաքական մի շարք հանգամանքներ խանգարել են դրան, ինչի պատճառով շատ նախագծեր կիսատ են մնացել:



«Իրականում հետաքրքիր բաներն ավելի շատ են:

Պատմելու եմ աստիճանաբար», — նշել է Լապշինը:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->