>

Ներաճած եղունգի խնդրի հետ առնչվում են շատերը:  Այդ խնդիրը այսօր լուծվում է վիրահատական  եղանակով: Սակայն այդ խնդրից կարելի է ազատվել նաև  -ժողովրդական միջոցների օգնությամբ և բավականին արդյունավետ: Շատերն են այդ միջոցների օգնությամբ ազատվել այդ խնդրից:  Եթե  քայլելիս թեթևակի անհարմարություն եք զգում,  ցավոտ զգաղոցություններ կան, անմիջապես պետք է միջոցներ ձեռնարկել:

Ներաճած եղունգի հիվանությունն անվանում են օնիխոկրիպտոզ և այն չբուժելու արդյունքում կարող եք զրկվել եղունգից:




Քոչարյանի զոհերը

Նախ, պետք է ոտքերը լվանալ առավոտյան և երեկոյան  և օգտագործել  տնտեսական օճառ, պետք է հրաժարվել նեղ կոշիկ կրելու մտքից, և ընդհանրապես, պետք չէ կրել անհարմար կոշիկ:





Ներաճած եղունգի դեպքում օգտակար է սոդայով լուծույթը

Եռացնել 3 լիտր  ջուր և ավելացնել 1,5 ճաշի գդալ սոդա: Թեթևակի սառեցնել և ոտքը թողնել այդ լուծույթի մեջ կես ժամ: Այնուհետև ատամի չոփիկի օգնությամբ զգուշորեն բարձրացնել  ներաճած եղունգի եզրը և դնել փոքրիկ բամբակ, ամրացնել կպչուն ժապավենով և  թողնել ողջ գիշեր, կրկնել մինչև եղունգը երկարի:

Աղային լուծույթ


Այսպիսի լուծույթը  օգնում է, երբ ներաճած եղունգի հարակից հատվածը բորբոքվել է: 1 լիտր տաք ջրում լուծել 2 ճաշի գդալ  աղ, ոտքերը թողնել  այդ լուծույթի մեջ կես ժամ, և հեշտ կլինի ներաճած եղունգը բուժել:

Չիչխանի յուղ և եզան լեզու



Եթե ներաճած եղունգի հարակից մաշկը  կարմրել է, դա նշանակում է, որ սկսվել է բորբոքային  գործընթաց:  Նախ պետք է կալիումի պերմանգանատով վաննա դնել. այնուհետև  բոևբոքված հատվածի վրա  կաթեցնել չիչխանի յուղ,  վրան դնել  եզան լեզվի տերև և կապել բինտով: Թողնել ողջ գիշեր,  առավոտյան  եղունգը փափկած կլինի, եզրը բարձրացնել և տակը փոքրիկ բամբակ դնել:

Կալենդուլա, երիցուկ, յոդ

50 գ  երիցուկի և 50 գ կալենդուլայի վրա լցնել  մեկ լիտր  եռացրած ջուր, թրմել 2 ժամ,  այնուհետև քամել  և ավելացնել ևս մեկ լիտր տաք ջուր: Ոտքերը թողնել այդ ջրի մեջ  կես ժամ, այնուհետև  եղունգի ծայրը զգուշորեն բարձրացնել և տակը դնել  յոդով բամբակ: Յոդը թեթևակի կարող է  տաքացնել, սակայն ցավը շուտով կանցնի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->