>

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդարադատության հարգելի այրեր, երկրագունդը որ կլոր է, էլի’ էլիպսաձև է քայլում տիեզերքի հարթավայրերով: Մի՞թե հնարավոր չէր մի՜ ելք, մի սողանցք գտնել՝ համաներմամբ ազատելու դժբախտության մեջ հայտնված այս կնոջը, մի՞թե «խիղճ» ասվածը իսպառ է վերացել:




Քոչարյանի զոհերը

Բանաստեղծը կասեր՝ «Չէ՞ որ ամեն օրենք նաև բացառությամբ է ամրագրվում»:





Լրագրող Ռուզան Մինասյանի էջից եմ կիսվում:


«Ես շատ ծանր եմ տանում, լացս հազիվ եմ զսպում…. Ցավում եմ, որ ԱՆՏԵՐ Հասմիկ Սարգսյանը դարձավ արդարադատության փորձաքարը: Ափսոս:



Համաներվեցին անգամ մարդ սպանողները:Բայց իր երեք անչափահաս երեխաներին ու զինվոր տղայի կյանքը սովից, սոցիալական անարդարությունից փրկողը, պաշտպանողը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: Իսկ ոնց էր փրկել: Կհարցնեք:

Ընդամենը չորս հազար դրամ գողանալով, սակայն ոստիկանության քննիչի սպառնալիքով տաս հազար դրամ դարձրած գումարի համար:Հասմիկի անչափահաս երեխան գումարը չէր տեսել, ու երբ ԱՌԱՎՈՏՆ ԱՌԱՋԻՆԸ ԳՐԵՑ, ասել էր`երկու ցելոֆան բանջարեղեն էր մայրը տուն բերել:

ՈՆՑ ԵՔ ՔՆԵԼՈՒ ԱՅ ԿՈՒՇՏ ԴԱՌԱԾՆԵՐ: ԹՔԵՄ ՁԵՐ ՃԱԿԱՏԻՆ»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->