>

Կանացի գրավչության գաղտնիքը ինտելեկտն է. այս համոզմանն է դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, որը մինիմալիստական լուծումներով նոր ֆոտոշարք է իրականացրել:

Սոնան լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և խոսել ֆոտոշարքի, ինչպես նաև Womens Club-ի հետնաբեմում կատարվողի, աղջիկների փոխհարաբերությունների ու հնչող քննադատությունների մասին:

Դերասանուհին համագործակցել է լուսանկարիչ Նվարդ Թերզիբաշյանի հետ, որի օգնությամբ էլ կյանքի է կոչել իր մտահղացումը: «Մտահղացումը ծնվեց իմ և իմ շատ լավ ընկեր, դերասան Էմիլ Կիրակոսյանի մոտ: Ուղղակի մեկ օր առաջ նստեցինք ու մտածեցինք՝ ինչ հետաքրքիր, մինիմալիստական ոճի մեջ լուսանկարներ կարելի է անել և հաջորդ օրը արդեն ստացանք այն, ինչ ունենք այսօր»,-պատմեց Սոնան:




Քոչարյանի զոհերը

Նա նկատեց, որ գործի բնույթից ելնելով, տեսախցիկի առաջ հայտնվելն իր համար սովորական է դարձել, իսկ ֆոտոխցիկի հետ աշխատելիս այս անգամ ներկայացել է հնարավորինս բնական: Սոնայի խոսքով, դերասանական հմտությունները գործի է դնում միայն այն ժամանակ, երբ կոնկերտ կերպար ստանալու կարիք է լինում:





«Սիրում եմ հասարակ, առանց որևէ շպարի ու ճոխության նկարներ: Նկարներում այնպիսին եմ, ինչպիսին կյանքում եմ:  Որևէ խորհուրդ չեմ դրել, ուղղակի փորձել եմ լինել հնարավորինս բնական ու անկեղծ»,-ասաց դերասանուհին:

Սոնան կիսում է տեսակետը, ըստ որի կնոջ արտաքինի վրա արտացոլվում է վերջինիս հոգեվիճակը. «Առհասարակ, դժվար է թաքցնել այն, ինչ կա ներսումդ: Չարությունն էլ միանգամից երևում է, այնպես որ բարի եղեք ու կլինեք գեղեցիկ»:


Հարցին, թե որքանով է կանացի գրավչության համար հումորը կարևոր բաղադրիչ, դերասանուհին նկատեց, որ հումորն օգնում թեթև ապրել:

«Հումորը ամենակարևոր բաղադրիչներից է մեր կյանքում: Երբեք չեմ հասկացել անհումոր մարդկանց: Պետք է մի փոքր թեթև ապրել,-ասաց նա և բացահայտեց իր պատկերացմամբ կանացի գրավչության գաղտնիքը,-Կանացի գրավչության գաղտնիքը ինտելեկտն է: Այն կա՛մ լինում է, կա՛մ չի լինում, ուրիշ տարբերակ չկա»:



Կյանքում հումորով, էկրաններին՝ նույնպես: Սոնան նկատեց, հումորային ժանրում ուժերն առաջին անգամ էր փորձում: Փորձադաշտը տվյալ դեպքում Womens Club-ն էր: «Բավականին հեշտ ադապտացվեցի և բավականին արագ այս ձևաչափն իմը դարձրեցի,-նկատեց նա, ապա  մանրամասնեց, թե ինչպես է գործը գլուխ բերվում մի տեղ, որտեղ մեծմասամբ կանայք են,- Կարծում եմ՝ էական տարբերություն չկա հավաքված են կանայք թե տղամարդիկ. առողջ միջավայրում միշտ էլ լինում են տարաձայնություններ, քննարկումներ, որոնք միայն օգուտ են տալիս գործին: Մենք բոլորս հավաքվել ենք մի ընդհանուր գործի շուրջ ու այն ամենը, ինչ ասվում է խմբի ներսում միմիայն գործի համար է ասվում»:

Սոնայից հետաքրքվեցինք, արդյոք բեմում աղջիկների «հակամարտությունը» շարունակվում է նաև կուլիսներում: «Այն, ինչ կատարվում է բեմում, իրական կյանքում էլ է կատարվում:) Լինում են տարաձայնություններ, որոնք շատ արագ քննարկվում և լուծում են գտնում, իսկ թե ինչու է Անահիտի շորի գույնը կանաչ, իմը՝ կապույտ, նման բաներ չեն լինում, հակառակը՝ միշտ հիանում ենք մեկս մյուսի տեսքով:  Ի շնորհիվ այն պրոֆեսիոնալ մարդկանց խմբի, ովքեր աշխատում են մեզ հետ, մենք միշտ գոհ ենք մեր տեսքից»,-ասաց նա:

Անդրադառնալով քննադատություններին՝ մասնավորապես գռեհիկ ու երբեմն սանձարձակության հասնող հումորներ ներկայացնելու մեղադրանքներին, դերասանուհին այսպես արձագանքեց. «Փառք Աստծո, բոլորս ունենք ընտրության հնարավորություն, բոլորիս տներում էլ կան հեռակառավարման վահանակներ. Եթե դուր չի գալիս, ուղղակի պետք չէ նայել: Այդքանը կարող եմ ասել»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->