>

Սիրուշոն նոր մրցանակ ունի, որը ստանալու համար մեկնել էր Դուբայ` մասնակցելու Distinctive International Arab Festivals Awards (DIAFA) մրցանակաբաշխությանը։ Այն ամեն տարի մրցանակներ է հանձնում գիտության, երաժշտության, սպորտի, կինոյի և այլ ոլորտում մեծ վաստակ ունեցող պրոֆեսիոնալների։

Tert.am Life-ը Սիրուշոյի պրոդյուսեր Նունե Խուրշուդյանի հետ խոսել է ինչպես նոր մրցանակի, այնպես էլ երգչուհուն հատուկ չդիմավորելու և ապագա ծրագրերի մասին։




Քոչարյանի զոհերը

«DIAFA 2019-ին երաժշտության ոլորտում պատվավոր մրցանակներ են ստացել նաև այնպիսի համաշխարհային արտիստներ, ինչպիսիք են՝ Red One, Mike Angelo, Saber Rebai և այլ անվանի երաժիշտներ։ Սիրուշոն այս տարի առաջին անգամ  Հայաստանը ներկայացրեց այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ ստանալով պատվավոր մրցանակ՝ իր ոլորտում գրանցած հաջողությունների համար»,– ասաց Նունեն։





Սիրուշոյի երկրպագուների մեծ բանակի մասին հաճախ է խոսվում։ Նրանք էլ առիթը բաց չեն թողնում սիրելի երգչուհուն հանդիպելու համար։ Որպես կանոն` արտերկրից մրցանակով վերադարձող արտիստներին երկրպագուները դիմավորում են օդանավակայանում։ Այս անգամ նման բան չկազմակերպվեց։ Tert.am Life-ը Սիրուշոյի Նունեից հետաքրքրվեց՝ արդյոք փորձել են գաղտնի պահել երգչուհու վերադարձի փաստը։

«Մեր երկրպագուները, ինչպես գիտեք, միշտ պատրաստ են գալ և բաց չեն թողնում հանդիպման առիթը: Այս անգամ չենք լուսաբանել վերադարձի օրը, բայց չենք  փորձել հատուկ գաղտնի պահել Սիրուշոյի վերադարձի փաստը, պարզապես այդպես է ստացվել»,- ասաց նա:


Անդրադառնալով երգչուհու ապագա ծրագրերին` պրոդյուսերը նշեց, որ նա շարունակելու է «Արմատ» համերգային ծրագրով շրջագայությունները։ Դրա շրջանակում երգչուհին նկարահանում է նաև  «Արմատ» նոր հաղորդաշարը։



Սիրուշոն արդեն «Արմատ» ձայնասկավառակի թողարկումից հետո նա «Արմատ» համերգային ծրագրով հասցրել է մենահամերգներ տալ աշխարհի տարբեր երկրներում՝ Նիդեռլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ–ում, Լիբանանում։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->