>

Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները բացահայտել են՝ ինչ անել մեր ծնողների կյանքը երկարացնելու համար: Ամեն ինչ իրականում շատ պարզ է. նրանց պարզապես հարկավոր է մեր ջերմությունն ու ուշադրությունը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում վերոնշյալ հետազոտության մանրամասները:




Քոչարյանի զոհերը





Պարզվում է՝ միայնությունը առանցքային դեր է խաղում ծերացման պրոցեսի արագացման և դրա հետևանքով մահացության աճի մեջ: Գիտնականները հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են 1600 տարեցների (միջին տարիքը՝ 71): Այնպիսի գործոններ, ինչպիսիք են առողջական վիճակն ու սոցիալ-տնտեսական կարգավիճակը հետազոտության շրջանակներում անտեսվում են: Հաշվի է առնվել միայն միայնությունը: Մոտ 6 տարվա հետազոտություններ, այդ ընթացքում մահացածներից 14%-ին էին պարբերաբար այցելում իրենց հարազատները, համեմատած մահացածների 23%-ի հետ, որոնք մատնված էին միայնության:


Որքան տարիքով է դառնում մարդը, այնքան ավելի մեծ դեր և նշանակություն է նա տալիս ընտանիքի հետ կապերին: Դրան զուգահեռ՝ երեխաներն ու թոռներն ավելի քիչ կարիք են զգում մեծահասակների հետ շփվելու:



Ընդհանուր առմամբ՝ տարեցներն ավելի հանդուրժող են իրենց մտերիմների և սիրելիների թերությունների հանդեպ: Նրանք միշտ պատրաստ են կիսվել իրենց կենսափորձով և օգտակար խորհուրդ տալ:

Մենք էլ մեր հերթին հաճախ դիմում ենք նրանց խորհրդի կամ էլ ինչ-որ համեղ բաղադրատոմսի համար: Այնպես որ, կարևոր է հիշել, թե որքան ժամանակ են նրանք մեզ տրամադրել և շարունակում են տրամադրել, և այդ ամենը հաշվի առնելով՝ հասկանալ, որ իրենք էլ ունեն մեր ջերմության և ուշադրության կարիքը: Շաբաթական մի քանի ժամ, գոնե մեկ հեռախոսազանգ.դրանով դուք կմեծացնեք նրանց երկար և անհոգ կյանքի շանսերը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->