>

Ֆասթ-ֆուդն իր ուրույն տեղն ունի մարդկանց կյանքում, և շատ քչերն են կարողանում դիմակայել այդ անառողջ սննդի գայթակղությանը։

BlogNews-ը հավաքել է 9 հնարք, որոնց օգնությամբ ֆասթ-ֆուդ ռեստորանները գրավում են հաճախորդներին և հնարավորինս շատ ճաշատեսակներ են վաճառում նրանց։

1. Բոլոր ճաշատեսակները նույն համն ունեն


Երբևէ նկատե՞լ եք, որ ֆասթ-ֆուդի բոլոր ուտելիքները գրեթե նույն համն ունեն։ Դա արվում է այն պարզ պատաճռով, որ ռեստորանները գիտեն մարդկանց նախասիրությունները, այն է՝ աղի, քաղցր կամ կծու սնունդ։ Ֆասթ-ֆուդը այնպես է կարգավորված, որ միաժամանակ համապատասխանի այդ բոլոր նախասիրություններին՝ աննշան փոփոխություններով։




Քոչարյանի զոհերը

2. Բուրգերները պատրաստվում են ակնթարթորեն






Պարզ բուրգերի պատրաստումը ռեստորաններում տևում է ընդամենը 30 վայրկյան, քանի որ օգտագործվող միսը խորը սառեցվում է մինչև ռեստորանի խոհանոցում հայտնվելը։

3. Ֆասթ-ֆուդը ստեղծված է այնպես, որ այն արագ ուտեք


Եվս մեկ բան, որ ստպում է մեզ ավելի շատ ուտել ֆասթ-ֆուդ, այն է, որ այս սնունդը պետք չէ երկար ծամել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գեր մարդիկ սնունդը ծամում են 12 անգամ, իսկ նիհար մարդիկ՝ 15 անգամ։ Քանի որ մենք այդ ռեստորաններում նախատեսվածից քիչ ենք ծամում, չենք զգում հագեցվածություն և ավելի շատ ենք ուտում։

4. Շրջապատող գույները ախորժակ են առաջացնում



Պատահական չէ, որ ֆասթ-ֆուդ ցանցերում այդքան հաճախ օգտագործում են դեղին և կարմիր գույները։ Դրանք ենթագիտակցական մակարդակում քաղց են առաջացնում։

5. Գլխավոր նպատակը՝ հնարավորինս շատ վաճառել


Գիտնականներն ապացուցել են, որ շատ ավելի բարդ է հրաժարվել ինչ-որ բանից, եթե դա Ձեզ ուղիղ առաջարկում են։ Մարդկանց 85%-ն ավելին են պատվիրում, երբ ռեստորանի աշխատակիցը առաջարկում է որևէ բան ավելացնել։

6. Միջին կոլան մեծ կոլան է


Վաճառքն ավելացնելու ամենապարզ եղանակներից մեկն այն է, որ ռեստորանում ստեղծում են որևէ մթերքի էքստրամեծ տարբերակը։ Այդ պարագայում մեծ բաժինը մեխանիկորեն դառնում է միջին բաժին և սկսում է ավելի շատ վաճառվել։ Բացի այդ, եթե պատվերի ժամանակ չնշեք՝ որ ծավալն եք ուզում, աշխատակիցը, ամենայն հավանականությամբ, Ձեր փոխարեն որոշում կկայացնի և կգրանցի ամենամեծ հնարավոր չափաբաժինը։



7. Կրակի վրա պատրաստված միս. դա խաբկանք է


Բուրգերի մսի վրա առկա գրիլի գծերը էլ ավելի ախորժելի են դարձնում այն, սակայն իրականում այդ միսը երբեք կրակի վրա չի պատրաստվում։ Այդ գծերը արվում են դեռ գործարանում, մինչև սառեցումը։ Իսկ ավելացված հավելումները լրացնում են ծխի բացակայությունը։

8. Կոլան տարբերվում է շշալցվածից


Շատերը նկատել են, որ ֆասթ-ֆուդ ցանցերում գնված կոլան ավելի քաղցր և համեղ է։ Իրականում դրա պատճառն այն է, որ պղպջակները, ջուրը և կոնցենտրատը խառնվում են տեղում՝ ստեղծելով ավելի թարմ ըմպելիք։

9. Ձեզ հետ ուտելիք մի վերցրեք


Եթե որոշել եք ֆրի և բուրգեր ուտել, ապա կերեք տեղում և սնունդը մի՛ վերցրեք Ձեզ հետ։ Ֆասթ-ֆուդ մթերքների մեծ մասը պիտանելիության շատ կարճ ժամկետ ունի։ Օրինակ՝ ֆրին թարմ է մնում միայն 5 րոպե, ինչից հետո սկսում է կորցնել համային հատկությունները։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->