>

Նրանք ովքեր առնչվել են կոշտուկների խնդրի հետ, քաջ ծանոթ են դրանց պատճառով ի հայտ եկած անհարամարություններին:  Կոշտուկներից կարելի է ազատվել տնային պայմաններում ժողովրդական մի շարք բաղադրատոմսերի օգնությամբ, որոնք փորձված են և արդյունավետ:


Կոշտուկից ազատվելու հարցում հիանալի արդյունք է ապահովում թուզը: Թուզը բաժանել երկու մասի,  դնել  կոշտուկի վրա, կապել  բինտով և թողնել մի քանի ժամ, լավ է, ողջ գիշեր: Մի քանի օր կրկնելու դեպքում  կոշտուկը արագ կփափկի և  հեշտ կլինի դրանից ազատվել:








Քոչարյանի զոհերը

Սոխի կեղևի վրա լցնել  քացախ  և պահել 14 օր: Այնուհետև  սոխի կեղևը 2 մմ հաստությամբ դնել  կոշտուկի վրա և ամրացնել բժշկական պլաստիրի օգնությամբ: Թողնել ողջ գիշեր: Հիանալի արդյունք է ապահովում:
Կալենդուլա և եզան լեզու: Կալենդուլայի ծաղիկների վրա եռացրած ջուր լցնել, տրորել, և ստացված շիլան դնել կոշտուկի վրա,  վրան դնել եզան լեզվի տերև: Կապել բինտով: Թողնել ողջ գիշեր: 7 օր անց հնարավոր կլինի լիովին ազատվել կոշտուկից:


Սոխ, կարտոֆիլ և ալոե:  Կոշտուկը փափկացնելու և հեռացնելու համար լավ է նաև այս միջոցը: Տաք ջրի մեջ օճառի քերուկ լցնել,  ոտքերը պահել այդ ջրում 15 րոպե:  Կես գլուխ սոխը,  փոքրիկ կարտոֆիլը և ալոեի տերևը քերել, շիլա սարքել  և դնել կոշտուկի վրա, թողնել ողջ գիշեր:  Առավոտյան  կոշտացած  մաշկը հեշտությամբ դուրս է գալիս չեչաքարի օգնությամբ:

Եթե ոտնաթաթի վրա ձևավորվել է մեծ և չոր կոշտուկ,  ապա մեկ շաբաթ շարունակ  գիշերները կոշտուկի վրա դնել  կիտրոնի շերտ: Մեկ շաբաթ անց կոշտուկը հեշտությամբ և առանց ցավի դուրս կգա  չեչաքարի օգնությամբ:



Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->