>

Վիետնամական բալզամը  օգտակար է  ճանաչվել աշխարհի բոլոր դեղագործների կողմից:  Խորհրդային շրջանում ապրած մարդկանց հարկ չկա  ներկայացնել այս  բալզամը, նրանցից յուրաքանչյուրը քաջ ծանոթ է այս միջոցի հետ:

Վիետնամական բալզամը  իր մեջ պարունակում է մենթոլ, կամֆորա և շատ եթերային յուղեր:

Վիետնամական բալզամի միջոցով կարելի է բուժել մրսածությունը:




Քոչարյանի զոհերը

Բալզամը քսել քթանցքերի արտաքին  մակերևույթին, եթե քիթը «փակ» է. ապա պետք է քսել  միջնապատին:





Շնչառությունը թեթևացնելու համար կարելի է բալզամը 40-50 վայրկյան պահել քթի մոտ և շնչել:

Վախեցնում  է տնային կենդանիներին

Եթե ձեր տնային կենդանին նախընտրում է կարիքները հոգալ  գորգի վրա, ապա այդ հատվածի վրա  բալզամ քսեք և ձեր կատուն  այլևս մոտ չի գա այդ տեղին:


Հանում է գլխացավերը

Միգրենով կամ մրսածությամբ պայմանավորված գլխացավի դեպքում քունքերի հատվածում քսել  բալզամ. և սպասել 10 րոպե, եթե ցավը չմեղմանա, կարելի է կրկին բալզամ քսել:  Գլխացավից ազատվելու համար կարելի է բալզամը քսել նաև ականջի հետևամասում:

Բալզամը փափկեցնում է կրունկների մաշկը:

Շատերի մոտ կրունկների մաշկը շատ չոր է և ճաքեր են առաջանում: Վիետնամական բալզամը հիանալի կերպով լուծում է այդ խնդիրը: Քսել բալզամը  քնելուց առաջ և գուլպաներ հագնել,  առավոտյան  ոտքերը լվանալ և մշակել  չեչաքարով:



Օգնում է ազատվել ատամնացավից

Բալզամը քսել ցավող ատամի հատվածում այտի վրա և ականջի բլթակներին և մերսել մատներով: Ցավը կմեղմանա 5-10 րոպեում:

Վիետնամական բալզամի հոտը տանել չեն կարողանում մոծակները:

Մոծակների դեմ  հատուկ սփրեյները  պարունակում են մեծ քանակությամբ քիմիա, այդ իսկ պատճառով,  կարելի է օգտագործել բալզամ, մոծակները մոտ չեն գա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->