>

Հոդացավերի դեմ առաջարկող միջոցները բավականին շատ են թե գիտական բժշկության մեջ և թե ժողովրդական բժշկության մեջ: Այս կոմպրեսները կօգնեն ազատվել հոդացավերից, դրանք հիանալի ազդեցություն են գործում:

Չիչխանի յուղը հոցավերի  և հոդերի հիվանդությունների դեմ




Քոչարյանի զոհերը

Խառնել  կես ճաշի գդալ  չիչխանի յուղը  երկու  ճաշի գդալ  մեղրի և մեկ ճաշի գալ  մանրացված  ծովի աղի ետ:  Խառնուրդը  անընդհատ խառնելով տաքացնել էմալապատ  տարայում, որ ստացվի համասեռ զանգված: Քնելուց առաջ հիվանդ  հոդի վրա քսել այդ խառնուրդից,  ծածկել պոլիէթիլենային թաղանթով և փաթաթել բրդե  գործվածքով:  Կոմպրեսը հանել առավոտյան, և մաքրել խոնավ սրբիչով:





Կոմպրես արթրիտի դեպքում

Մեկ  ճաշի գդալ  մեղրի վրա լցնել երկու ճաշի գդալ կամֆորայի յուղ, այդ խառնուրդը հավասարապես քսել կաղամբի տերևի վրա և դնել հիվանդ  ծնկի վրա, վրայից դնել  պոլիէթիլենային թաղանղ, և փաթաթել  տաք գործվածքով կամ շարֆով: Կոմպրեսը պահել 4 ժամ:


Հիանալի ազեցություն են գործում մանանեխով պատրաստված  կոմպերսները

Խառնել հավասար քանակությամբ մեղր,  մանանեխի փոշի և բուսայուղ: Խառնուրդը  տաքացնել մարմանդ կրակի վրա  և հասցնել եռման:  Հավասար շերտով քսել երկու կամ երեք շերտ ծալված թանզիֆի վրա, և դնել ցավող հատվածի վրա, մաքրել խոնավ սրբիչով:



Արթրոզի դեպքում  բավականին լավ արդյունք են տալիս  հիվանդ հատվածի վրա դրվող  տաք ավազով  փոքրիկ պարկերը, պահել 20 րոպե:

Առողջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->