>

Ես աշխատում եմ շտապ օգնության բժիշկ; Մի օր ուշանում էի աշխատանքից և տաքսի նստեցի: Խնդրեցի ինձ հնարավորին շուտ տեղ հասցնել, ասացի որ շտապ օգնության բժշկուհի եմ և իրավունք չունեմ հերթափոխից ուշանալու:

Ճանապարհին հեռախոսս զանգեց, ընկերուհուս բալիկը  օգնության կարիք ուներ: Ես վարորդին ասացի, որ ուղղությունը փոխվում է, քանի որ ես պետք է  անհապաղ զննեի երեխային:




Քոչարյանի զոհերը

Նա սիրով համաձայնեց և ինձ շտապ տեղ հասցրեց, ես խնդրեցի նրան սպասել,, մինչև զննումը վերջացնեմ   և իջա մեքենայից ու աստիճանները բարձրանալիս մտածեցի, որ նրան լավ կվարձատրեմ:  Ես զննեցի, նշանակումներ արեցի և արագ իջա: Խնդրեցի  հնարավորին արագ ինձ տեղ հասցնել և ասացի.





— Ես Ձեզ ավելին կվարձատրեմ, միայն թե չուշանամ:

— Դրա կարիքը չկա, ես բժիշկներին անվճար եմ տեղափոխում, — ասաց նա:


— Դա նոր պետական ծրագի՞ր է,- զարմացած հարցրի ես:

— Ոչ իմ անձնական նախաձեռնությունն է: Պարզապես մեկ տարի առաջ  շտապ օգնության մի բժիշկ փրկեց իմ երեխայի կյանքը վթարից հետո:

— Բայց դա մեր աշխատանքն է,  մենք դրա դիմաց վարձատրվում ենք, դա մեր պարտականությունն է:



— Նա իմ երեխային վիրահատեց հենց  վթարի վայրում, խախտելով ինչ որ արձանագրություն: Առաջին շտապ օգնության մեքենայի բժիշկը արձանագրություն էր կազմել  և ասում էր, որ իմ երեխան մինչև հիվանդանոց չի հասնի, որ նա մահանում է: Այդ բժիշկը չենթարկվելով գլխավոր բժշկի հրամանին վիրահատեց երեխայիս հենց վթարի վայրում, ու նա մինչև հիմա  ողջ և առողջ է և հենց այդ բժշկի շնորհիվ, բայց հրամանին չենթարկվելու համար  նրան ազատեցին ախատնքից: Նա ասաց, որ  Հիպոկրատի երդում է տվել մարդկանց փրկելու համար, այլ ոչ թե հրամաններին ենթարկվելու:  Եվ այդ օրվանից ես  ոչ մի բժշկից գումար չեմ վերցնում տեղափոխելու համար:

Ես հուզվեցի անսահման և միևնույն ժամանակ հպարտության զգացում ունեցա, այդ բժշկի փոխարեն  ես էլ աշխատանքս կզոհաբերեի հանուն  այդ երեխայի կյանքի: Այդ բժիշկը նաև երջանիկ էր դարձրել այդ երեխայի հարազատներին:

Աղբյուր՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->