>

Ասում են՝ սեր խոստովանելու կամ սիրո մասին խոսելու համար առիթներ ու հատուկ օրեր պետք չեն։ Ժողովրդական ավանդույթը հուշում է՝ սերը տարիք չի հարցնում, սրան մեր կողմից ավելացնում ենք՝ սերն օր չի հարցնում։ Սակայն, այդուհանդերձ, տարվա մեջ կան օրեր, երբ մենք կարող ենք համարձակորեն ու բացեիբաց խոսել մեր զգացմունքների մասին: Սուրբ Վալենտինի տոնն այս իմաստով հրաշալի առիթ է՝ ասելու ձեր միակին, թե ինչքան գեղեցիկ է կյանքը նրա կողքին, ու որքան երջանիկ եք, որ այս մեծ աշխարհում վերջապես գտել եք միմյանց։

«Ականջդ բեր՝ ասեմ».BlogNews.am-ն, օրվա խորհրդին հետևելով, սիրո անկեղծ խոստովանություններ է կորզել հայտնի կանանցից։ Մենք կոտրել ենք կարծրատիպը, որ անպայման պետք է տղամարդն առաջինն ասի իր զգացմունքների մասին։ Իսկ ո՞վ է ասել, որ սա անխախտ կանոն է։ Դուք էլ հետևեք մեր համարձակ կանանց օրինակին ու պարզապես արեք դա՝ ասելով կախարդական խոսքերը՝ «Ես սիրում եմ քեզ»։

Սիլվի Բարկովա

c387adc94ace8dc351ad778d7dc13a15




Քոչարյանի զոհերը

Սիրելիս, այսօր ինձ համար նշանակալից է նաև այն առումով, որ լրանում է մեր ամուսնության կես տարին։ Ես ուզում եմ, որ մենք երկար տարիներ՝ մինչև ծերություն, բազմիցս մեր ամուսնության հոբելյանները նշենք, լինենք այն եզակիներից, ովքեր աշխարհին կարող են ապացուցել, որ, չնայած մշակույթների, դաստիարակության, բնավորությունների տարբերությանը, հնարավոր է միասին ապրել ու երջանիկ լինել։ «Ես քեզ սիրում եմ»․ բառեր, որոնք վեր են բոլոր կանոններից ու օրենքներից։





Դրանց իմաստը հասկանում եմ հիմա, երբ առանց վարանելու զոհեցի կարիերայիս ծաղկուն շրջանը, իմ երկիրը, իմ տունը, իմ ընկերներին և եկա մենակության ու խորթության հետևից, բայց այնքան վստահելով քեզ, որ երբեք միայնություն կամ օտարություն չեմ զգալու, որովհետև «դու» հասարակ դերանունը կարող է մի ամբողջ շրջապատի փոխարինել։ Մարդիկ իմ երկրում խոսում են, որ քեզ հետ ամուսնացել եմ շահի համար (ծիծաղում է)։ Թող խոսեն․ եթե կարելի է դա շահ համարել, ուրեմն՝ թող շահս լինի քո՝ ինձ ու իմ արժեքը գնահատելով նուրբ սերը, քո հավատարմությունը, քո ինձ հասկանալն ու լրացնելը, որպեսզի ինձ միշտ լիարժեք զգամ, որ կարողանամ որպես կին լիարժեք դրսևորվել, որպեսզի երբևէ չփոշմանեմ։ Սիրում եմ քեզ ու սիրում եմ շատ։ Happy anniversary and happy Valentine՛s day my love․

Տիրուհի Հակոբյան

42675614_147809976175827_8993271193608099104_n

Ուզում եմ քեզնից շնորհակալություն հայտնել, որ կաս իմ կյանքում, շնորհակալ եմ մեր սիրո համար, շնորհակալ եմ մեր անցյալի համար, մեր ներկայի ու հեքիաթային ապագայի համար։ Շնորհակալ եմ, որ ինձ սիրում ես անսահման սիրով, ու մեր սիրո համար շնորհակալ եմ հենց քեզ…


Միշտ մտածել եմ, որ կցանկանայի քեզ ավելի շուտ հանդիպած լինել. ափսոս են այդ օրերը, որ առանց իրար ենք անցկացրել, մտածել եմ, որ դու հենց իմ համար ես ծնվել։ Դե, այս աշխարհում բոլորն էլ ունեն իրենց բաժին երջանկությունը, ուղղակի պետք է գտնեն հենց իրենց կեսին։ ԵՍ ԳՏԵԼ ԵՄ ԻՄ ԿԵՍԻՆ։ Ես կարող եմ ասել, որ քեզ հետ ես շատ եմ փոխվել ու փոխվել եմ դեպի լավը։ Շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ եմ այն գույների համար, որ իրար հետ ենք ստեղծում։ Գիտեմ, որ մեր ապագան հեքիաթային է լինելու, դու լինելու ես իմ արքայազնը, իսկ ես՝ քո արքայադուստրը։

Ամենավերջում ուզում եմ՝ ականջդ բերես, որ ասեմ քեզ, թե ինչքան շատ եմ սիրում։ Սիրում եմ քեզ այսօր ու կսիրեմ վաղը…

Գոհար Հարությունյան

rfgthjk

Սիրելիս, շնորհակալ եմ 13 տարվա հոգատարության, անսահման սիրո և ջերմության համար։ Շնորհակալ եմ հանգիստ ու բարեկեցիկ կյանքի ու հրաշալի բալիկների համար։ Դու տվեցիր ինձ քաջություն և համարձակություն, որ հաղթահարեմ իմ վախերն ու կազմեմ այն բազմանդամ ընտանիքը, որը հիմա ունենք, և դա իմ ու քո ամուսնական կյանքի ամենամեծ ձեռքբերումն է։ Սիրում եմ քեզ այսօր, վաղը ու ընդմիշտ։



Հասմիկ Կարապետյան

47577871_10217488274178302_6925864871967850496_n

Սիրելիս, սրտանց շնորհավորում եմ մեր տոնը, թեպետ կարծում եմ, որ հայերիս համար Սուրբ Վալենտին հասկացություն չկա, քանի որ մենք ունենք Սուրբ Սարգիսը։ Ուզում, որ մեր կյանքը ոչ միայն սիրառատ ու անակնկալներով լի լինի տոներին և առիթներին, այլ տարվա յուրաքանչյուր օր իր մեջ մի փոքրիկ սեր պարունակի։ Շնորհակալ եմ քեզ, որ կաս իմ կյանքում, տեսար, հասկացար ու նկատեցիր իմ խենթ ու ազատ տեսակը, զգացիր  հոգիս և շատ ու շատ դժվար ճանապարհներով, ապրելով ուրիշ երկրում՝ ամեն ինչ թողեցիր ու եկար Հայաստան՝ զրոյից մի նոր կյանք ինձ հետ սկսելու։ Դա միմիայն վկայում է քո շատ մեծ սիրո մասին։ Շնորհակալ եմ, որ  համբերատար ես, որովհետև կարծում եմ, որ իմ տեսակի կնոջ հետ հեշտ չէ։ Շնորհակալ եմ, որ պարգևեցիր ինձ Տաթևին։ Մեր դուստրն այն հրաշք սիրո պտուղն է, որն էլ ավելի գեղեցկացրեց ու լցրեց մեր կյանքը։ Ուզում եմ, որ առողջ ու շատ հաջողակ լինես, ուզում եմ՝ էլ ավելի հավատաս ու էլ ավելի սիրես հայրենիքդ՝ անկախ այն թերություններից, որոնք երկուսս էլ նկատում ենք։ Թող որ սերը երբեք չլքի մեզ ու մեր ընտանիքը։

Անահիտ Կիրակոսյան

47682043_1977947128949015_6353666071546822656_n

Մի վայրկյան կյանք ապրել կյանքո՞ւմ, թե՞ կյանք ապրել առանց վայրկյանի։ Մի վայրկյանում այնքան է կյանքը, որքան վայրկյան չկա կյանքում, մի կյանք ես դու, ես՝ մի վայրկյան։ Առանց կյանքի վայրկյան չկա, առանց վայրկյանի էլ կյանք չկա։ Շնորհակալ եմ քեզ կյանքով լի ամեն վայրկյանի համար։ Ուզում եմ խոստովանել, որ դու հենց այն կեսն ես, որին հանդիպելուց հետո դարձա ամբողջություն։ Սիրում եմ քեզ, իմ երջանկություն, իմ սեր, իմ միակ։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->