>

Մեծ քանակությամբ երկաթ և վիտամին С պարունակող կոտեմը մոլորակի ամենառողջարար բանջարեղեններից է:

Այն ապահովում է ավելի շատ երկաթ, քան սպանախը և ավելի շատ վիտամին С, քան կիտրոնն ու նարինջը:

Ներկայացնում ենք առողջության համար այս բույսի շատ օգուտներից մի քանիսը՝




Քոչարյանի զոհերը
  • Պայքարում է օրգանիզմում թթվային սթրեսի դեմ,
  • Ապահովում է հզոր հակաօքսիդանտ ազդեցություն,
  • Մաքրում է արյունը,
  • Վերականգնում է օրգանիզմի բջիջները,
  • Նպաստում է առողջ ախորժակին,
  • Դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից:

Շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս այս գերառողջ բանջարեղենն օգտագործել թարմ հյութի տեսքով, բայց ոչ մաքուր վիճակում: Մաքուր հյութը կարող է կոկորդում և ստամոքսում բորբոքային գործընթացի հանգեցնել, ուստի հյութը միշտ պետք է ջրով բացել 1:5 հարաբերակցությամբ (հյութ և ջուր համապատասխանաբար): Կարևոր է իմանալ նաև, որ հյութը պետք չէ ամեն օր օգտագործել, բաց երկու օրը մեկ կարելի է:





Կոտեմի հյութի տեղային օգտագործումը կարող է մաշկի շատ հիվանդություններ բուժել, այդ թվում՝ մաշկի թերություններ և ծերության բծեր, մազաթափություն և այլն: Պարզապես պետք է հյութը քսել խնդրահարույց մասին կամ կոտեմով կոմպրես անել: Կոտեմի մանրացված տերևներով կոմպրեսը չափազանց օգտակար է արևային բծերի առաջացումը նվազեցնելու համար:


Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ օրգանիզմ հասնող կոտեմի էքստրակտը դադարեցնում է քաղցկեղի զարգացումը և մետասթազների առաջացումը: Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ կոտեմը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիկսը և կանխում է կրծքագեղձի քաղցկեղը:



Կոտեմ նաև խորհուրդ է տրվում օգտագործել մոլի ծխողներին, այն վերացնում է ծխելու բացասական հետևանքները:

Կոտեմով աղցան

Լավ լվա կոտեմի տերևները, վրան աղ ցանիր և քացախ, թող 1 ժամ: Ավելացրու մանրացված սխտոր, ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ և պղպեղ: Ուտելուց առաջ աղցանը թող 3 ժամ հանգստանա:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->