>

Մայրաքաղաքում այս օրերին շրջում է մի թանկարժեք ամենագնաց, որն այս պահի դրությամբ Հայաստանում միակն է։ Խոսքը բրիտանական հայտնի լյուքս դասի մեքենաներ արտադրող Rolls-Royce-ի առաջին ամենագնաց մոդելի՝ Rolls-Royce Cullinan-ի մասին է, որը Հայաստան է ներմուծվել բոլորովին վերջերս։

Մեքենան այնքան ուշագրավ է, որ մարդիկ այն լուսանկարել էին դեռ ավտոմաքսակետում՝ նոր ներմուծված ժամանակ, և նկարը տարածել խմբերում՝ հետաքրքրվելով, թե ում ավտոմեքենան է կամ ում անունով է ներմուծվել։




Քոչարյանի զոհերը

Hraparak.am-ին հաջողվեց պարզել, որ քաղաքի միակ Rolls-Royce Cullinan-ը Հայաստան է ներմուծվել և գրանցվել Արմեն Սիրունյանի անունով։ Վերջինս Վանո Սիրադեղյանի վաղամեռիկ անվտանգության պետի՝ Սուրեն Սիրունյանի եղբայրն է։





Արմեն Սիրունյանը մտերիմ հարաբերություններ ունի հայտնի գործարարներ, «Սիլ Գրուպի» և «Հայէկոնոմբանկի» սեփականատեր Սուքիասյան եղբայրների հետ։ Վերջիններս էլ, ինչպես հայտնի է, մտերիմ են Վանո Սիրադեղյանի հետ։

Մեզ ասացին, որ ամենայն հավանականությամբ՝ Արմեն Սիրունյանի անունով գրանցված այս մեքենան հենց Սուքիասյանների համար է ներկրվել Հայաստան։ Հայտնի է, որ նրանք նոր եւ էքսկլյուզիվ մեքենաների սիրահար են։

Rolls-Royce Cullinan ամենագնացն արդեն մաքսազերծվել և շահագործվում է։ Մենք այն նկատեցինք մայրաքաղաքի փողոցնորում՝ 35 VV 067 հասարակ համարանիշներով։

Նկատենք, որ Սուքիասյանների ընտանիքն իրենց, այսպես ասած, անվանական պետհամարանիշներն ունեն, որ քաղաքում հայտնի են, բայց այս մեքենայի հասարակ համարներ են դրված։


Սուքիասյան եղբայրները, ինչպես նկատել ենք, հատուկ վերաբերմունք ունեն հատկապես բրիտանական թանկարժեք և բարձրակարգ ամենագնացների նկատմամբ։ Ակնհայտ է, որ հենց անգլիական լյուքս դասի մեքենաների սիրահար են։

Նրանց ընտանիքի տարբեր անդամներ վարում են Range RoverRange Rover Sport մեքենաներ, անցյալ տարի էլ եղբայրներից մեկը մյուսի ծննդյանը նվեր էր արել բրիտանական մեկ այլ թանկարժեք ու նորահայտ ամենագանց՝ Bentley Bentayga, որը ևս Rolls-Royce-ի նման, այս մակնիշի առաջին ամենագնացն է իր պատմության մեջ։



Դրանից հետո իր առաջին արտաճանապարհային մոդելը ստեղծեց Bentley-ի գլխավոր մրցակից Rolls-Royce-ը՝ անցյալ տարի ցուցադրելով այս պահի դրությամբ ամենաթանկարժեք ամենագնացն աշխարհում՝ Cullinan-ը։ Դրա գինը մոտ 350 հազար դոլար է, որն ավելի թանկ է, քան Bentley Bentayga-ն։  Թե ինչ արժեքով են ներմուծել և մաքսազերծել կոնկրետ այս Cullinan-ը, դժվար է ասել։

ՊԵԿ-ի պաշտոնական petekamutner.am կայքում ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվիչի ծրագրում Rolls-Royce մակնիշը բացակայում է, որ պարզեինք՝ որքան է այս մեքենայի մաքսազերծման արժեքը։

Rolls-Royce Cullinan-ի կապոտի տակ թաքնված է 6.75 լիտր աշխատանքյաին ծավալով V12 շարժիչը՝ 571 ձ/ու հզորությամբ։ Այս նույն շարժիչով է սարքավորված նաև Rolls-Royce-ի ֆլագման Phantom-ը։

Սուքիասյաններն, ի դեպ, ունեն նաև Rolls-Royce Phantom-ի տարբեր մոդիֆիկացիաներ ևս, այդ թվում՝ բացվող տանիքով Phantom Drophed Coupe, որը ամռանը երբեմն անձամբ վարում է Խաչատուր Սուքիասյանը։

Հ․Գ․ Ավելի ուշ մենք ճշտեցինք նաև մեքենայի իրական սեփականատիրոջ անունը։ Պարզվում է՝ Հայաստան ներմուծված Rolls-Royce Cullinan ամենագնացը ներմուծել է Սուքիասյան եղբայրներից Էդուարդ Սուքիասյանի համար, և նա էլ վարում է։

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->