>

Բեռնարդ Շոուն իռլանդացի մեծագույն գրող է: Գրականության ոլորտում արժանացել է «Նոբելյան մրցանակի», իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար` «Օսկարի»:

Նա գրել է 63 պիես, մի քանի վեպ, քննադատական աշխատություններ, էսսեներ և ավելի քան 250 000 նամակներ:

Բ. Շոուն կյանքի ընթացքում դարձել է հայտնի դրամատուրգ և քննադատ: Իր աշխատություններում Շոուն միշտ բարձրացնում էր ժամանակի ամենաթեժ խնդիրները:




Քոչարյանի զոհերը

Խորհուրդ եմ տալիս Ձեզ ծանոթանալ այս մեծ մարդու փիլիսոփայությանը: Ստորև ներկայացված են Բեռնարդ Շոուի լավագույն ցիտատները, որոնք մտածելու տեղիք են տալիս:


Image result for bernard shaw





1. Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ուզում են գումար ունենալ` առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել` առանց հարստանալու: 2. Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձկները, մեզ մնում է միայն մի բան սովորել՝ ապրել երկրի վրա մարդու նման:

3. Ատելությունը վախկոտի վրեժն է իր զգացած վախի նկատմամբ: 4. Իդեալական ամուսինն այն տղամարդն է, ով կարծում է, որ ունի իդեալական կին:

5. Եթե Դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե Դուք ունեք մեկ գաղափար և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

6. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես, եթե Դուք նաև հիմար եք: 7. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է:


8. Երբեմն պետք է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի շեղեք նրանց Ձեզ կախելու մտադրությունից: 9. Հարազատի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա է իրական անմարդկայնության գագաթնակետը:

10. Կանայք կարծես միանգամից կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստվում նրանց դավաճանել: Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա մեր մտքով կանցնի: 11. Չկա այդպիսի կին, ում հաջողվել է ասել՝ «Մինչ հանդիպում» ոչ պակաս, քան երեսուն բառով:

12. Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է, նրանց կարող են խեղդել, բայց հազվադեպ են լքում: 13. Ալկոհոլը անզգայացում է, որը թույլ է տալիս տանել «կյանք» կոչվող վիրահատությունը:

14. Մարդկանց, ովքեր չեն տիրապետում իրականության ընկալման օբյեկտիվ զգացմանը, հաճախ անվանում են ցինիկ: 15. Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:



16. Փորձեք ձեռք բերել այն, ինչ սիրում եք, թե չէ Դուք ստիպված կլինեք սիրել այն, ինչ ձեռք եք բերել: 17. Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:

18. Միակ դասը, որ կարելի է սովորել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում: 19. Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է մեր գլխավերևում և ստիպում է մեզ ապշահար նայել վերև, մինչ ուրիշ մարդիկ մտնում են մեր գրպանները:

20. Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի: 21. Եթե առողջ բանականությունը և աշխատասիրությունը կոմպենսացնում են Ձեր տաղանդի պակասը, ապա Դուք կարող եք լինել հանճարների հանճարը, սակայն հիմարաբար ավերում եք Ձեր կյանքը:

22. Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ: 23. Համբավը դիմակ է, որը մարդիկ հագնում են այնպես, ինչպես տաբատը և բաճկոնը:

24. Բնությունը չի հանդուրժում դատարկություն. երբ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, նրանք բացերը լցնում են հորինվածքով:

25. Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->