>

Խոյ: Օրն օգնում է Խոյերին արտահայտել սեփական անհատականությունը, սակայն հիշեցնում է, որ ինքնարտահայտման ազատությունն ունի սահմաններ: Սահմանափակումները կարող են թելադրվել մասնագիտական շրջանակների, պայմանագրի պայմանների, համոզմունքների, իրավական և էթիկական նորմերի կողմից: Ծնողներին, մանկավարժներին, դաստիարակներին խորհուրդ է տրվում հիշել, որ իրենց օրինակը խնամարկյալների համար ավելի կարևոր է, քան խոսքը:

Ցուլ: Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ավելորդություններից, ներսում դժգոհություն, գրգռվածություն, զայրույթ չկուտակել: Ավելի լավ է չհասցնել ձեզ «եռման աստիճանի», քանզի այսօր դժվար է փոխարկել ուշադրությունը, թուլանալ, հանդարտվել: Իրենց գործով տարված Ցուլերին խորհուրդ է տրվում խուսափել ծանրաբեռնություններից. դրանք կարող են անդրադառնալ զգացմունքային կամ ֆիզիկական վիճակի վրա:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ: Երկվորյակներն ունեն օրը հաջող անցկացնելու բոլոր հնարավորությունները, սակայն որոշ դժվարություններից, այնուամենայնիվ, չեն խուսափի: Հնարավոր է՝ բախվեք ձեր անփութության հետևանքների հետ: Բացառված չէ, որ նորից ստիպված լինեք դիմել գործընկերոջ կամ ազդեցիկ պաշտպանի օգնությանը: Լավագույն պահը չէ ձեր մասին ակտիվորեն հիշեցնելու համար: Չարժե ճանապարհ ընկնել, կարևոր քայլ կատարել:





Խեցգետին: Խեցգետիններին աստղերը հիշեցնում են, որ այսօր ստեղծագործության օր է: Ստեղծագործական մոտեցումը կարող է օգնել իրականացնել երազանքները` կախարդական եղանակով խնայելով փողերը: Տվյալ մարտավարությունը կարող է պետք գալ ծնողներին, ում խնդրանքներով և քմահաճույքներով ձանձրացնում են երեխաները: Օրը հաջող է ծրագրային ծախսերի համար, սակայն չարժե ծախսել ավելին, քան ունեք կամ վաստակում եք:

Առյուծ: Առյուծներին սպասվում է պատասխանատու լարված պահ: Չնայած փորձին, պաշտպանությանը և ապահովագրությանը` բացառված չէ անահաջողությունը կամ կոնֆլիկտը: Հեշտ օր չէ, եթե բիզնես եք վարում, ձեր աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության, ֆինանսների, ղեկավարման հետ: Իրավիճակը շտկելուն կօգնի վստահությունը ձեր, ձեր ծրագրերի, տաղանդների նկատմամբ: Առավել անվտանգ և հաղթական կլինի վառ անհատականության դերը:

Կույս: Կույսերին այսօր խորհուրդ չի տրվում ձգտել առաջնային դերերի. միևնույն է, դա նրանց չի հաջողվի: Ձեզ այսօր դժվար կլինի նախաձեռնություն դրսևորել, որոշումներ կայացնել և ձերը պնդել: Եթե ցանկանաք առաջ շարժվել, ամենախելամիտ տարբերակը կլինի դա ինչ-որ մեկի հետ անել: Իսկ ավելի լավ կլինի օգնել օգնության կարիք ունեցողներին: Կարող եք միանալ ինչ-որ մեկի աշխատանքային նախագծին, աջակցել մտերիմներին և հարազատներին:


Կշեռք: Կշեռքներին խորհուրդ չի տրվում դուրս գալ հանգամանքների կողմից թելադրված շրջանակներից: Այսօր ցանկացած սահմանափակում ձեր օգտին կլինի: Հետաձգումը, մերժումը կամ այլ անհաջողություն ավելի լավ է ընկալել որպես պաշտպանիչ, այլ ոչ պատժիչ գործոն: Օրը հարմար է հին ընկերների հետ շփման համար, օգնում է վերականգնել ճանաչվածությունը ծանոթ լսարանի մոտ: Ցանկալի է խուսափել ֆինանսական և գործնական արկածախնդրություններից:

Կարիճ: Կարիճներին խորհուրդ է տրվում իրենց զուսպ պահել, քանզի այսօր պոտենցիալ կոնֆլիկտային օր է: Տարաձայնություններից խուսափելն ավելի հեշտ կլինի, եթե չեք հավակնում ուրիշների ռեսուրսներին և տիրույթներին, այլ գտել եք կամ փնտրում եք սեփական անկյունը: Իրադարձությունների կարևորությունը բարձրանում է, եթե ձգտում եք պաշտոնական ճանաչման, կարիերայի աճի, կայուն փառքի կամ հայտնիության կամ արդեն ղեկավար դիրք եք զբաղեցնում:



Աղեղնավոր: Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում մտահոգվել իրադարձությունների ելքի մասին: Օրվա ընթացքում հնարավոր են տեխնիկական անսարքություններ և մանր կոնֆլիկտներ, սակայն ամեն ինչ հաջող կավարտվի: Հարմար պահ է իրավունքների հաստատման, հեղինակության կիրառման, համբավի վերականգնման համար: Կարելի է ապավինել օրենքի կամ համախոհների խմբի օգնությանը: Հեռավարությունը և այլ արգելքները նշանակություն չունեն:

Այծեղջյուր: Այծեղջյուրների ուշադրությունը մինչ գիշեր կարող է գրավել ռիսկային միջոցառումը: Հնարավոր է որոշեք նորից ձեր բախտը փորձել այնտեղ, ուր մի անգամ անհաջողության եք մատնվել: Նույնիսկ ճիշտ մարտավարության դեպքում չարժե արագ արդյունքի սպասել: Կարող է ձգձգվել գործարքի կամ անհրաժեշտ պայմանների ձևավորման գործընթացը, չարժե հույսեր փայփայել, որ ձեզ հետաքրքրող մարդը ակնթարթորեն կհայտնվի:

Ջրհոս: Ջրհոսներին խորհուրդ է տրվում հավատարիմ մնալ նախօրեի մարտավարությանը, եթե այն բարեհաջող արդյունք է տվել: Եթե սխալ եք թույլ տվել, ավելի լավ է ժամանակին կանգ առնել: Եթե ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկեք, կարող եք հայտնվել երկարաժամկետ պարտականությունների ցանցում կամ ներքաշվեք հոգնեցուցիչ պայքարի: Վեճերը մեծ նշանակություն չեն ունենա, եթե դուք և հակառակորդ կողմը հին ընկերներ եք, իրական համախոհներ եք:

Ձկներ: Ձկներին խորհուրդ է տրվում խիստ ռեժիմ պահպանել: Այսօր դերերը գրված են նախապես, ցանկալի է պահպանել ցուցումները, հարգել օրենքները, անհրաժեշտ պահին համբերություն ցուցաբերել: Կարգապահության բացակայության դեպքում շատ ջանքեր կկորցնեն իրենց իմաստը, իսկ զոհերն անիմաստ կլինեն: Հնարավոր է ստիպված լինեք դիմել բժշկական, տեխնիկական, մանկավարժական կամ այլ օգնության: Կոնֆլիկտներն ավելի լավ է հարթել հաստատված կարգով:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->