>

Մահաթմա Գանդիի կյանքի 20 սկզբունքները, որոնք արժի իմանալ:




Քոչարյանի զոհերը

Սկզբում քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես:





  • «Ակն ընդ ական» սկզունքը ամբողջ աշխարհին դարձնում է կույր:
  • Ներելու ունակությունը ուժեղներին է բնորոշ. Թույլերը երբեք չեն կարողանում:
  • Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատություն:
  • Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան:

Երջանկությունն այն է, երբ որ դուք խոսում եք, մտածում եք և անում ներդաշնակորեն:

  • Ինձ համար միշտ գաղտնիք է եղել. ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենց՝ ստորացնելով իրենց պես այլ մարդկանց:
  • Գտիր նպատաակ, ռեսուրսները կգտնվեն:
  • Ապրելու միակ միջոցը ուրիշներին կյանք պարգևելն է:

Ես ուշադրություն եմ դարձնում մարդկանց միայն լավ կողմերին: Ես ինքս անմեղ չեմ և ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս սևեռել ուրիշների սխալների վրա:


  • Այնքան էլ իմաստուն բան չէ համոզված լինելը սեփական իմաստնության մեջ: Անհրաժեշտ է հիշել, որ ուժեղագույնը կարող է թուլություն դրսևորել, իսկ իմաստնագույնը՝ սխալվել:
  • Խղճի հարցերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ:

Հաղթահարեք ատելությունը սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ:

  • Եթե մի բան հնարավոր է մեկ մարդու համար, ապա հնարավոր է բոլորի համար:
  • Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:
  • Աստված սեր է. դա է միակ ճշմարտությունը, որ ես ընդունում եմ: Սերը հավասարազոր է Աստծուն:



Ինչ տարբերություն մեռածների, որբերի և անտունների համար՝ ինչի համար են տեղի ունենում ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն, թե՞ հանուն լուսավոր ժողովրդավարության և լիբերալիզմի:

  • Մարդը իր սեփական մտքերի արդյունքն է: Այն, ինչի մասին նա մտածում է, դա էլ հենց դառնում է:
  • Ճշմարիտ գեղեցկությունը մարդու սրտի մաքրության մեջ է:

Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ապա ինքդ դարձիր այդ փոփոխությունը:

Աղբյուր՝ Հայինֆո

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->