>

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և երգիչ Պրոխոր Շալյապինը Սբ.Վալենտինի օրը միասին են նշել և ռոմանտիկ միջավայրում համատեղ սելֆի են արել: Նոր լուսանկարը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում:


Լուսանկարից դատելով զույգը «ժանրի» դասական ձևն է նախընտրել. շամպայնով և ելակով տեղավորվել է փրփուրով լի վաննայում:








Քոչարյանի զոհերը

«Իսկ դուք ինչպե՞ս եք նշում Սբ. Վալենտինի օրը: Շնորհավոր բոլոր սիրահարների օրվա առթիվ, ընկերներ»,- լուսանկարը մեկնաբանել է Պրոխորը:

Ավելի վաղ, լրատվամիջոցները հաղորդել են, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մեղադրվում է խարդախության կասկածանքով: Սակայն Վիտալինան ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները:




Բացի այդ, գրվել է նաև դաշնակահարուհու հավանական հղիության մասին, ինչը Շալյապինը հերքել է:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->