>

Իմ անունը Մարինե է: Ես 45 տարեկան եմ: Արդեն 5 տարի է, ինչ ամուսնալուծվել եմ: Մենք ունենք 2 հիանալի երեխա՝ տղա և աղջիկ:


Որդիս առանձին է ապրում՝ իր սիրելիի հետ, իսկ աղջիկս ամուսնացել է: Ես հիմնականում մենակ եմ լինում: Իհարկե, երեխաներս գալիս են ինձ այցելության, բայց դա բավարար չէ, որ ինձ միայնակ չզգամ:








Քոչարյանի զոհերը

Ես մի տղամարդու հետ եմ ծանոթացա, սկսեցինք հանդիպել: Իսկ վերջերս էլ իմացա, որ հղի եմ: Սակայն արդեն մոտ մեկ ամիս մենք այլևս չենք հանդիպում: Չեմ կարծում, որ երեխան նրան պետք է:


Չգիտեմ նույնիսկ, ինչպես վարվել: Ունենալ երեխային թե՞ ոչ: Մի կողմից գիտակցում եմ, որ այս տարիքում երեխա ունենալը շատ լուրջ գործ է: Երեխան կարող է հիվանդ ծնվել, կամ գուցե ես չդիմանամ ծննդաբերության ժամանակ: Բայց մյուս կողմից էլ, ես այնքան միայնակ եմ, ցանկանում եմ կրկին մայրանալ և կյանքս նոր իմաստով և գեղեցիկ պահերով լցնել:



Երկար մտորումներից հետո զանգեցի դստերս, պատմեցի ամեն ինչ և խորհուրդ հարցրեցի: Աղջիկս խորհորդ տվեց լույս աշխարհ բերել երեխային: Ես հասկանում եմ, որ նա իրավացի է… երևի հենց այդպես էլ վարվեմ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->