>

ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին Գեղարքունիքի մարզի Վարդենիս  համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Վահան Զարոյանի կողմնակիցները փակել են ճանապարհը, որպեսզի քվեատուփերն ու արձանագրությունները չհանեն քաղաքից դուրս:




Քոչարյանի զոհերը

Ստեղծված իրավիճակի առնչությամբ զրուցեցինք նախնական տվյալներով ընտրություններում հաղթած, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց ճանապարհի փակ լինելու փաստը:





Սակայն վերջինս դժվարացավ ասել, թե ով և ինչու է այդպես վարվել, սակայն նշեց, որ արձանագրությունները դեռ քաղաքում են, իսկ ինքն էլ անձամբ չի ցանկանում գնալ այնտեղ ՝ կրքերը չբորբոքելու նպատակով:




Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով պարտված մյուս թեկնածուներից ևս կան անձիք, ովքեր ցանկանում են միանալ Վահան Զարոյանին:ընդ որում, քաղաքից ելքը փակ է բոլոր կողմերից՝ թե դեպի Մարտունի քաղաք տանող, թե դեպի Ճամբարակ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->