>

Լոռու մարզի Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ուսուցիչների աշխատավարձի վերջին շոշափելի բարձրացումը կատարվել է 2008-ի հունվարին։ Լավ կլիներ, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրինակ վերցներ Թորոսյանից և տարբերակ գտներ՝ բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձերը։








Քոչարյանի զոհերը

Նա հրապարակավ խոստովանել է, որ ուսուցչի աշխատավարձը միանշանակ ցածր է։ Հեղափոխական Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ են, որ ուսուցիչների աշխատավարձի վերջին շոշափելի բարձրացումը կատարվել է 2008-ի հունվարին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սերժ Սարգսյանի օրոք մանկավարժները, խոստումներից բացի, ոչինչ չեն ստացել, դեռ մի բան էլ աշխատավարձերի նվազում է արձանագրվել․ օրինակ՝ սակավաթիվ աշակերտներով դպրոցներում հանվել են դասղեկության և տետրերի ստուգման վճարները։

Փող չկա, գումար չկա ձևակերպումն ամենաանհաջողն է, որ միշտ հրամցվում է, մինչդեռ դրա փոխարեն կարելի էր ոլորտն ուսումնասիրել և անգամ առկա ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ բարձրացնել աշխատավարձերը։ Հայաստանում կա մոտ 28 հազար ուսուցչի դրույք, որը բաժանված է 38 հազար ուսուցիչների միջև։


Ուսուցչի դրույքը 10 հազար դրամով բարձրացնելու համար մոտ 3,4 մլրդ դրամ գումար կպահանջվի։ Համակարգի ներսից անգամ այդ գումարները հնարավոր է գտնել՝ ցանկություն է պետք։ Թե ինչպե՞ս, կարելի է հարցնել Արսեն Թորոսյանին։



Ի դեպ, Թորոսյանի հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ նա համակարգի մարդ է. եղել պրակտիկ բժիշկ և ոլորտի խնդիրները ներսից գիտի, մի բան, որ բազմաթիվ այլ նախարարներ չգիտեն։ Ի դեպ, վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգում պարգևավճարները դիտվում են աշխատավարձի բաղադրիչ և այս տարի 30%-ոց պարգևատրման ֆոնդ է նախատեսվել։

Միանգամյա ճիշտ մոտեցում է պետական ապարատի համար։ Բայց ինչո՞ւ նույն բանը չի նախատեսված ուսուցիչների համար, թե՞ նրանց աշխատանքը պետական կարևորություն չունի և արժանի է միայն ԿԳՆ-ի երկնած էթիկայի վարքականոններին»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->