>

Աշխարհում բազմազավակ ընտանիքները շատ են: Սակայն 20 երեխա լույս աշխարհ բերելը դա մեծ պատասխանատվություն է:

Բրիտանուհի Սյու Ռեֆորը բոլորել է իր 42 տարին և արդեն հասցել է շուրջ 20 երեխաների մայր դառնալ: Սյուն առաջին բալիկին ունեցել է 14 տարեկանում:




Քոչարյանի զոհերը

Կինն ասում է, որ ինքն ու ամուսինը շատ երջանիկ են և հավանաբար այս փոքրիկով կսահմանափակվեն:





Ընտանիքը մեծացնում է 11 տղա և 9 աղջիկ երեխա:

Երեխան լույս աշխարհ է եկել ժամանակից շուտ: Հիվանդանոցում այդ կնոջն ընդունում են հարազատի պես:


Նրանց ավագ դուստրը՝ 28 ամյա Սոֆին, հասցրել է արդեն 3 անգամ մայրանալ:

Երբ նրան հարցրել են արդյոք պատրաստվում է հետևել մոր օրինակին, նա պատասխանել է. «Ես շատ եմ սիրում իմ քուրերին ու եղբայրներին, նրանք իմ հարստությունն են, և ես իրավունք չունեմ դատելու իմ ծնողներին, բայց ես այդքան երեխա չեմ պատրաստվում ունենալ»:



Մեծ ընտանիքն ապրում է 10 սենյականոց բնակարանում:

Երբ Սյույին հարցրել են արդյոք դժվար չէ այդքան երեխաներ խնամելը և արդյոք ընտանիքի եկամուտը բավարարում է, նա պատասխանել է. «Մենք մեծ ընտանիք ենք, օգնում ենք իրար, դժվար օրեր շատ ենք ունեցել, երեխաները սովորել են ամեն ինչով կիսվել իրար հետ, նույնիսկ մի կտոր հացը նրանք պարտավոր են կիսել 20 մասի»:

Աստված պահապան լինի բոլոր բալիկներին, բայց նման ընտանիքների մասին լսելիս սկսում ես մտածել, հերոսություն է թե՞ հիմարութուն այդքան երեխաներ լույս աշխարհ բերելը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->