>

Աղջիկների մեծամասնությունը երազում է երկար մազերի մասին: Մազերի արագ աճին նպաստում է ճիշտ սննդակարգը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 մթերք, որ նպաստում են մազերի արագ աճին:




Քոչարյանի զոհերը

1. Սաղմոն: Ճարպային օմեգա 3 թթուները, որոնք պարունակվում են ձկան մեջ, ամրացնում են ֆուլիկուլները և նպաստում են մազերի արագ աճին: Հենց սաղմոնն, այս ամենից բացի, պարունակում է B12 վիտամին և երկաթ, որն նույնպես նպաստում է մազերի արագ աճին:





2. Ոստրեներ: Ոստրեները մեծ քանակությամբ ցինկ են պարունակում, ինչը ոչ միայն նպաստում է մազերի արագ աճին, այլև փայլ է հաղորդում դրանց: Իհարկե, ամեն օր հնարավոր չի լինի ոստրեներ ուտել, սակայն կարելի է դրա փոխարեն սննդակարգ մտցնել տավարի լյարդ, միս, խոզի միս, որոնք նույնպես ցինկ են պարունակում:

3. Հավ: Հավի միսը հարուստ է կենդանական սպիտակուցով, որը նպաստում է կերատինի արտադրությանը:


4. Ձու: Ձուն պարունակում է առողջ մազերի համար անհրաժեշտ սպիտակուց և բիոտին: Բիոտինն օգնում է պայքարել մազաթափության դեմ:

5. Նուշ: Նուշը պարունակում է վիտամին E, որը նպաստում է մազերի արագ աճին և առողջությանը: Բացի այդ՝ այն պարունակում է բիոտին, ճարպային թթուներ և B խմբի վիտամիններ:



6. Դդմի սերմեր: Դդմի սերմերը պարունակում են В1, В2, В3, В4 վիտամիններ, որոնք նպաստում են մազերի արագ աճին, նաև В5 և В6 վիտամիններ, որոնք ապահովում են գլխամաշկի առողջությունը:

7. Ոսպ: Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, ինչը շատ կարևոր է մազերի առողջ աճի համար:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->