>

Ժողովրդական հավատալիքները հարյուրավոր տարիների պատմություն ունեն: Դրանք սերնդեսերունդ փոխանցվում են, սակայն որքանո՞վ են դրանք խելքին մոտ:

Այսօր ձեզ համար առանձնացրել ենք ամենաանհեթեթ հավատալիքները, որոնց այսօր էլ դեռ շատ մարդիկ հավատում են: Հավատալիքները համեմված են Goodinfo-ի հումորային մեկնաբանություններով))

Չի կարելի ուտել հայելու առջև: Ըստ հավատալիքի, հայելու առաջ ծամողը կարող է կորցնել հիշողությունը, գեղեցկությունը:




Քոչարյանի զոհերը

Իսկ առհասարակ ու՞մ մտքով է անցել ուտել հայելու առաջ, կամ ինչպե՞ս են հանգել եզրակացության, որ հենց հայելու առաջ ուտելը կամ ծամելն է եղել հիշողության կորստի պատճառը: Իսկ գեղեցկությունը կորցնելու համար հասկանալի է, դե եթե մարդն այնքան է ուտում, որ անգամ հայելու առաջ է ինչ-որ բան ծամում, բնական է գեղեցկությունն էլ կկորցնի, մի բան էլ ավել …))





Չի կրելի գիշերը նայել հայելու մեջ: Հավատալիքի համաձայն, դա կարող է հոգեկան խանգարման պատճառ դառնալ:

Հոգեկան խանգարում ավելի շուտ կարող ես առավոտյան ստանալ, երբ քեզ նոր քնից արթնացած տեսնում ես հայելու մեջ))

Չի կարելի նախօրոք նշել ծննդյան օրը, նաև նախապես շնորհավորել: Իսկ իմաստը ո՞րն է նախօրոք նշելու կամ շնորհավորելու: Չի կարելի կատուներին խփել, դա դժբախտություն է բերում: Իսկ շներին խփել կարելի՞ է. անհեթեթություն:

Չի կարելի կեղտոտ սպասքը թողնել գիշերը, ֆինանսական անհաջողություն կլինի, անկոչ և ոչ ցանկալի հյուրեր կունենաք: Ո՛չ, ուղղակի առավոտյան սրտխառնոց կունանաք խոհանոցի տեսքից:


Չի կարելի սրբիչով խփել, ֆինանսական կորուստներ կարող են լինել: Այո՛, սա շատ ճիշտ է, կարող է սրբիչը պատռվել, և ստիպված կլինեք նորը գնել. ահա քեզ ֆինանասական կորուստ: Չի կարելի ձուն սեղանին կոտրել, ժողովրդական հավատալիքի համաձայն, մարդը կոտրում է իր ճակատագիրը, իր երջանկությունը:

Փաստորեն ճակատագիրն ու երջանկությունը ձվի մեջ է՞ին. Աստված իմ, ես այն կոտրել եմ)) Չի կարելի դատարկ շիշը թողնել սեղանի վրա. աղքատություն է բերում: Դե դատարկ շիշն ինքնին արդեն աղքատություն է:



Չի կարելի պայուսակը սեղանի վրա դնել, ընտանեկան վեճեր կլինեն: Այո՛, եթե Ձեր ամուսինը էթիկայի հանձնաժողովից է, ապա ձեր տանը շատ մեծ վեճ կծագի. հարցը կարող է անգամ բաժանության հասնել:

Չի կարելի դանակը սեղանին թողնել, ընտանիքում վեճեր կծագեն, սեղանին մոռացված դանակը բացասական էներգիա է տարածում և հիվանություններն ու անհաջողություններն անպակաս կլինեն: Իսկ ինչու՞ է պետք առհասարակ դանակը սեղանին թողնել:

Չի կարելի սեղանը ձեռքով մաքրել, աղքատություն է բերում: Ձեռքո՞վ. Աստված իմ, երանի սա կարդացած չլինեի: Չի կարելի բարձի վրա նստել, Ճակատագիրը երես կթեքի: Բարձի վրա գլուխն են դնում, ոչ թե՝ նստատեղը. իսկ դրանք հաճախ տարբեր բաներ են

Չի կարելի սեղանին նստել, լուրջ հիվանություններ կլինեն, աղքատություն կլինի: Եթե իհարկե դուք կատու չեք. միայն այս դեպքում վերը նշվածը ձեզ չի սպառնում: Չի կարելի համբուրել աչքերը, առողջական խնդիրներ կծագեն: Ըմմմ… միայն աչքե՞րը)) Չի կարելի լուսանկարել քնած մարդկանց: Դե, ի՞նչ, իսկ դուք ինչ կարծիքի եք այս ամենի մասին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->