>

«Լավ է, իմ նախազգուշացումից հետո այլևս չի ասում՝ «ժող ջան, ես ձեր իշխանությունը որևէ մեկին չեմ տա», ինչո՞ւ  է տալիս, այս իշխանությունը որ տա, պետք է տա նաև սև ու կարմիր խավիարը հացի վրա քսած, այս «ժող ջանի» խաթեր է պահում, հա՞, ամեն ինչ։


Կառավարության ծրագիրն այնպես է գրել, որ վաղը «ժող ջանը» իրեն որևէ հարց չունենա տալու։ Բաժակաճառից այն կողմ խոստում չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԱԾ Նախկին պետի տեղակալ, հասարական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրին։








Քոչարյանի զոհերը

Ըստ նրա, վարչապետի ասած «հպարտ քաղաքացին» արցունքոտ աչքերով սպասում է, թե երբ 10 մլն դոլարը պետք է վերադարձվի բյուջե, և ինչ  է սպասվում Ալեքսանդր Սարգսյանին։


«Վարչապետը պետք է ծնկաչոք գնա Սաշիկից ներողություն խնդրի, այդ մարդուն անընդհատ վարկաբեկել է, թե ամեն ինչ նրանն է, ու այդ ամենը ստել է, քանի որ Ազգային ժողովից ուղիղ հայտարարեցին, որ Ալեքսանդր Սարգսյանը «կարմիր գծերի» և արագաչափերի հետ առնչություն չունի»,- ասաց Գ. Եղիազարյանը։



Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->