>

Չոր մաշկը  առավել հակված է վաղ ծերացմանը և օժտված է բարձր զգայունությամբ: Այս դիմակը նախատեսված է այդ տիպի մաշկի համար: Այն մաշկին երիտասարդ տեսք է հաղորդում, սնում է օգտակար նյութերով: Դիմակը պատրաստվում է դդումով; Այն նախապես պետք է եփել կամ շոգեխաշել:

Բաղադրիչներ




Քոչարյանի զոհերը
  • 50 գրամ տրորած դդում
  • 5 գրամ մեղր
  • 1 ձվի դեղնուց
  • 20 գրամ սերուցք կամ թթվասեր

Կիրառման եղանակը





Նախքան պրոցեդուրան սկսելը պետք է դեմքը մաքրել դրա համար նախատեսված որևէ միջոցի օգնությամբ:

Դդումը եփել, տրորել:

Իրար խառնել հալեցված մեղրը, ձվի դեղնուցը և սերուցքը: Սերուցքի փոխարեն կարելի է օգտագործել թթվասեր: Այնուհետև ավելացնել տրորած դդումը  և լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված:


Դիմակը քսել դեմքին, նաև աչքերի  շուրջ հատվածում: Սակայն պետք է զգույշ լինել, որ աչքի մեջ չընկնի: Դիմակը դեմքին թողնել  20 րոպե:



Ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է դիմակը կիրառել շաբաթական 2-3 անգամ: Աստիճանաբար կնճիռները կանհետանան, և մաշկը կհարթվի ու գեղեցիկ տեսք կունենա:

Դիմակը պետք է դեմքին քսել անմիջապես պատրաստելուց հետո, այլապես այն կորցնում է իր օգտակար հատկությունները: Դիմակը դեմքից հեռացնելուց հետո դեմքը մաքրել երիցուկի եփուկով, դա նեղացնում է ծակոտիները, կարելի է քսել հարթեցնող կրեմ:

Ի դեպ, պետք է ընտրել վառ-նարնջագույն միջուկով դդում: Այդ գույնը վկայում է, որ այն հարուստ է А  վիտամինով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->