>

Դդմի սերմերը օժտված են հակաբորբոքային հատկություններով,  և շատ օգտակար են  շագանակագեղձի և միզուղիների  հիվանդությունների դեպքում:

Դդմի սերմերը հանդիսանում են  մագնիումի հիանալի աղբյուր:

Դդմի սերմերն օժտված են նաև թերապևտիկ  ազդեցությամբ, եթե դրանք օգտագործվում են  թարմ վիճակում, դրա համար անհրաժեշտ է դրանք թրջել ողջ գիշեր և ուտել առավոտյան:
Աղի և բոված  դդմի սեմերը չունեն բուժիչ  հատկություն և սննդարար արժեք:




Քոչարյանի զոհերը

Դդմի սերմերը  դրական ազդեցություն են գործում զարկերակային բարձր ճնշման դեպքում, քանի որ հարուստ են կալիումով և կանոնավորում են զարկերակային ճնշումը:





Դդմի սերմերը հանում են փորկապությունը:

Շագանակագեղձի հետ կապված խնդիրներից ազատվելու համար  կարելի է պատրաստել հետևյալ միջոցը:


150 գրամ դդմի սերմերի (թարմ վիճակում) վրա ավելացնել  1 լ ֆիլտրած ջուր և եռացնել 20 րոպե: Թողնել սառչի և քամել: Խմել 1-ական բաժակ օրը 3 անգամ:

Դդմի սերմերի օշարակի օգնությամբ կարելի է ազատվել բրոնխիտից, հազից և ասթմայից;

Բաղադրիչներ



  • 60 գ դդմի սերմեր
  • 2 ճաշի գդալ բնական մեղր
  • 200 մլ ֆիլտրված ջուր
  • 20 կաթիլ ակնամոմի սպիրտային լուծույթ

Բոլոր բաղադրիչները հարել բլենդերի օգնությամբ;  Ընդունել 1-ակաբն թեյի գդալ օրը 5 անգամ: Հակացուցված է 2 տարեկանից ցածր երեխաներին:

Դդմի սերմերի ալյուրի օգնությամբ կարելի է իջեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ:

Դդմի սերմերը թրջել ջրում մի քանի ժամ և լվանալ: Այնուհետև չորացնել սենյակային ջերմաստիճանի: Չոր սերմերը  լցնել բլենդերի մեջ և մանրացնել:  Դդմի սերմերի ալյուրը պահել ապակե տարայի մեջ կափարիչով փակված:

Օրական օգտագործման չափաբաժինը 3 ճաշի գդալ: Ալյուրը կարելի է ավելացնել  ապուրների, աղցանների և  աղանդերի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->